Բաժիններ՝

ԱՄՆ-ում տարածում է ստանում հերթերից փրկող շարժական հավելվածը

Ավստրալիայից մի խումբ մասնագետներ Apple-ի արտադրության եւ Android-ի հիմքի վրա աշխատող սմարթֆոնների համար թողարկել է շարժական հավելված, որը կոչված է օգնել այն մարդկանց, որոնք չեն ցանկանում տանջվել հերթերում։

Խոսքը վերաբերում է ծառայության, որն օգտատերերին թույլ է տալիս վարձել այլ մարդկանց, որպեսզի նրանք հերթում կանգնեն իրենց փոխարեն եւ հետո զիջեն իրենց տեղը: Առայժմ նման գործառույթը հասանելի է միայն Նյու Յորքի բնակիչների եւ հյուրերի համար:

Placer անվանումը կրող հավելվածն աշխատում է պարզ սկզբունքով: Զբոսաշրջիկը ցանկանում է այցելել քաղաքային թանգարան, բայց այնտեղ հայտնվել ցանկացողների թիվը շատ մեծ է, իսկ ժամանակը, ինչպես հաճախ է դա լինում, քիչ է: Հեռախոսի միջոցով հատակագծի վրա հարկավոր է նշել կոնկրետ վայրը, հերթի կանգնելու ժամանակը եւ ընտրել «փլեյսերին»՝ մարդուն, որը պատրաստ է հերթի կանգնել:

Հավելվածն օգտատիրոջը կտեղեկացնի վերջնական կետին նրա մոտենալու մասին: «Հաճախորդին» մնում է միայն ժամանակին հասնել եւ փոխանակվել այն մարդու հետ, որը նրա համար տեղ է պահել:

Ծառայության արժեքը կազմում է 25-30 դոլար: Ծառայությունը կարող են մատուցել այն մարդիկ, որոնք գրանցված են հատուկ կայքում: Սովորական օգտատերերից դա չի պահանջվում, նրանք կարող են հավելված մտնել սոցցանցերում իրենց պրոֆիլի միջոցով:

Հավելվածն առայժմ աշխատում է թեստային ռեժիմով, հաջողության դեպքում ծառայությունը հասանելի կլինի ԱՄՆ-ի եւ Եվրոպայի մյուս քաղաքներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս