
Կոնտեն կամ Անչելոտին կարող են փոխարինել «Միլանի» գլխավոր մարզչին

«Միլանի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան կարող է կորցնել աշխատանքը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Միլանի» ղեկավարությունը վերջնագիր է ներկայացրել Մոնտելային. նա պետք է հաղթանակի հասնի մոտակա 2 խաղերում՝ «Ռոմայի» դեմ (հոկտեմբերի 1) և «Ինտերի» դեմ (հոկտեմբերի 15): Եթե դա տեղի չունենա, չի բացառվում, որ Մոնտելան կզրկվի իր պաշտոնից:
La Gazzetta dello Sport-ն արդեն տալիս է մարզչի հնարավոր փոխարինողների անունները: «Ռոսոներներին» կարող են գլխավորել «Չելսիի» ներկայիս մարզիչ Անտոնիո Կոնտեն կամ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:
Նշենք, որ Մոնտելայի դիրքերն ակումբում խախտվեցին այն բանից հետո, երբ «Միլանը» պարտվեց «Լացիոյին» (1:4) և «Սամպդորիային» (0:2):
Պատրաստեց Անի Գաբուզյանը