Բաժիններ՝

Ավելի քան 700 000 ռոհինջա մուսուլմաններ են Մյանմայից փախել Բանգլադեշ. ՄԱԿ

Մյանմայից Բանգլադեշ են փախել 700 հազարից մինչեւ 800 հազար ռոհինջա մուսուլմաններ: Այդ մասին սեպտեմբերի 27-ին հայտնել է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին։

«Սա արտակարգ դրություն է… Ես երբեք չեմ տեսել, որ այսքան մեծ քանակությամբ մարդիկ այդքան քիչ ունեցվածք ունենան, նրանք ամեն ինչի կարիք ունեն»,-հայտարարել է նա՝ հանդես գալով լրագրողների առջեւ:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամում (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտնել էին, որ Բանգլադեշ ռոհինջա փախստականների մեծ հոսքի կապակցությամբ դիտվում է առաջին անհրաժեշտության առարկաների՝ պարենամթերքի եւ խմելաջրի, ինչպես նաեւ տեղավորման վայրերի սուր անբավարարություն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս