
Ռոմելու Լուկակուն մարզումներից հետո աշխատում է Մարկուս Ռեշֆորդի և Անտոնի Մարսիալի արդյունավետության վրա

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողն ուզում է, որպեսզի իր խաղընկերները դառնան այնպիսին, ինչպիսին ինքն է:
Անտոնի Մարսիալը և Մարկուս Ռեշֆորդը պայմանավորվել են Ռոմելու Լուկակուի հետ, որպեսզի բելգիացին աշխատի իրենց հետ արդյունավետության վրա: Ինչպես հաղորդում է The Mirror-ը, Լուկակուն ժամանակ է հատկացնում Ռեշֆորդին և Մարսիալին «Մանչեսթեր Յունայթեդի» յուրաքանչյուր մարզումից հետո:
Լուկակուն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Էվերթոնից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, 84.7 մլն եվրոյով:
24-ամյա բելգիացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 8 խաղերում դարձել է 7 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը