Բաժիններ՝

Գեյթսն iPhone-ը փոխել է Android-ով աշխատող սարքով. CNN

Microsoft ընկերության հիմնադիրներց մեկը՝ Բիլ Գեյթսը, iPhone ընկերության սմարթֆոնից անցել է Android պլատֆորմով աշխատող շարժական սարքի: Սեպտեմբերի 26-ին այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։

«Առանց iPhone-ի»,- մեջբերում է անում հեռուստաալիքը միլիարդատիրոջ խոսքից: Ըստ որում CNN-ը նշում է, որ Գեյթսը չի ճշտել, թե ինքը հատկապես ինչ հեռախոս է օգտագործում, բայց ընդգծել է, որ սարքի վրա «մեծ քանակությամբ Microsoft-ի ծրագրային ապահովում» է տեղակայված: Այս առնչությամբ էլ հեռուստաալիքը եզրակացություն է անում, թե Գեյթսն անցել է հենց Android պլատֆորմով սարքի:

Microsoft-ը հուլիսին հայտարարել էր Windows Phone շարքից եւ դրա համար ծրագրային ապահովումից հրաժարվելու մասին հինականում սպառողական պահանջարկի կրճատման եւ հավելվածների բազմազանության բացակայության պատճառով: CNN-ի տվյալներով՝ 2017 թվականի առաջին եռամսյակում շուկայի ընդհանուր ծավալում Windows Phone-ի բաժինը կազմել է սոսկ 0,1 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս