
Չվերթից ուշացած ուղևորուհին օդանավակայանում ստիպել է պարել իրեն հանդիպած մարդկանց

Մաշիդ Մազուջին ԱՄՆ-ի Շառլոթ քաղաքի օդանավակայանում բաց է թողել միջանկյալ չվերթը, բայց որոշել է զուր ժամանակ չկորցնել եւ ստիպել է պարել բոլոր նրանց, ովքեր նրան հանդիպում էին ճանապարհին։
Արդյունքում աղջիկը հոլովակ է մոնտաժել, որտեղ պարում են եւ թռիչքի սպասող ուղեւորները, ե՛ւ օդանավակայանի աշխատողները, ե՛ւ տեղի հասարակական սննդի աշխատակիցները:
«Ես չէի ցանկանում զայրացած նստել ողջ գիշեր, դրա փոխարեն ես իրագործեցի այն, ինչն ինձ ավելի երջանիկ է դարձնում… Պարեցի»,- պատմում է աղջիկը YouTube-ում զետեղված հոլովակին կից գրության մեջ: All Night Long at The Airport տեսանյութը հավաքել է 1 միլիոնից ավելի դիտում: