
«Ռեալը» չի պլանավորում նորեկներ գնել ձմռանը

Մադրիդցիներն ամբողջովին բավարարված են ներկայիս կազմով: «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գտնում է, որ իր թիմում տվյալ պահին բավականին ուժեղ կատարողներ կան, ուստի ուժեղացում անհրաժեշտ չի լինի:
Ինչպես պնդում է Marca-ն, մադրիդցիները տրանսֆերային շուկա դուրս կգան միայն առաջատար ֆուտբոլիստներից որևէ մեկի վնասվածքի դեպքում:
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռեալը» գնեց 2 ֆուտբոլիստ. մադրիդցիների կազմը համալրեցին Տեո Էռնանդեսը»՝ «Ատլետիկոյից, և Դանի Սեբալիոսը՝ «Բետիսից»:
Ամռանը մադրիդցիները հրաժեշտ տվեցին 9 ֆուտբոլիստների:
Պատրաստեց Անի Գաբուզյանը