
«Միսս Իսպանիա» մրցույթի մասնակիցը լողավազանն է ընկել ցուցադրաքայլքի ժամանակ

Ուսանողուհիների «Միսս Իսպանիա» գեղեցկության մրցույթի մասնակից Պիլար Մագրոն սայթաքել է եւ լողավազանն ընկել ցուցադրաքայլքի ժամանակ: Անհաջող ելույթի տեսագրությունը հրապարակված է You Tube-ում։
Կադրերում երեւում է, որ աղջիկը կորցրել է հավասարակշռությունը, շրջադարձ կատարելով բարձրակրունկների վրա: Պահպանության ծառայության աշխատակիցները օգնել են նրան դուրս գալ լողավազանից, իսկ ցուցադրության ավելի հաջողակ մասնակիցները փորձել են Մագրոյին աջակցել ծափահարություններով:
The Sun-ի տվյալներով՝ ուսանողուհին ներկայացնում էր Իսպանիայի Կասերես նահանգը: Նա շարունակել է մասնակցությունը մրցույթին, թեեւ, սայթաքումը, ինչպես կարծում են լրագրողները, կարող է նրան զրկել տիտղոսից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: