Արտակարգ դեպք է տեղի ունեցե Կոտայքում։ Նոյեմբերի 12-ին Վերին Աղբյուրակ ամառանոցային թաղամասի տներից մեկի այգում՝ խնձորենու վրա, հայտնաբերվել է տարեց տղամարդու տղամարդու դի։
«Հացադուլը կդադարեցնեք, երբ խորհրդարանը կասեցնի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը,- «Ազատության» փոխանցմամբ՝ ասել է Դավիթ Պետրոսյանը։
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը, որոնք խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, մտադիր չեն ելք գտնել ճգնաժամից:
Թուրքական Sozcu կայքի տեղեկացմամբ, դանիական օդանավակայանից հայտնել են, որ իրենք թուրքական Atlasglobal ավիաընկերության թռիչքները չեն սպասարկում, քանի որ ավիաընկերության ինքնաթիռներին ուղղված սպառնալիքի մասին վերաբերյալ տեղեկություն են ստացել:
Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ, ԱՄՆ-ում շրջագայությունն ավարտում է երկու համերգով Նյու Յորքի Carnegie Hall-ում:
Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի վավերացումը կավարտվի մինչեւ ընթացիկ տարվա վերջը:
Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի ևս երեք ֆուտբոլիստ ավարտել են կարիերան ազգային ընտրանու կազմում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ։
Ֆուտբոլի Իտալիայի ազգային թիմը 1958 թվականից ի վեր առաջին անգամ չի մասնակցի աշխարհի առաջնությանը:
ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կշարունակեն Ուկրաինայում խաղաղության հասնելուն ուղղված համատեղ աշխատանքը, չնայած առկա տարաձայնություններին:
ԱՄՆ-ի Սենատի հանրապետական թեկնածու Ռոյ Մուրը հայտնի է իր ծայրահեղ պահպանողական հայացքներով, հատկապես սեռական բնույթի հարցերում:
Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումների զինծառայողները 2017 թվականի ամառային ուսուցման շրջանում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 15 տոկոսով գերակատարել են պլանը:
Հայաստանում համակարգիչների օգտատերերի գրեթե քառորդ մասը 2017թ. երրորդ եռամսյակի ընթացքում բախվել է համացանցում գրոհի ենթարկվելու վտանգին։ Այդ ցուցանիշով Հայաստանը չորրորդ տեղն է գրավել աշխարհի երկրների շարքում։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության փորձագետների վերլուծության արդյունքները։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի կորուստները հաղորդող և բաշխիչ ցանցերում վերջին վեց տարում նվազման միտում են արձանագրել: Այս մասին են վկայում ընկերության տվյալները, որոնք ներկայացված են «Հայաստանի էլեկտրաէներգետիկան երեկ, այսօր և վաղը» զեկույցում:
Դասադուլի 6-րդ օրը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության 5 անդամ այսօր հայտարարել են հացադուլի մասին։ Նրանք անժամկետ հացադուլ են սկսել Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների մասնաշենքի լսարաններից մեկում։
Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական անգամ փորձել են խեղաթյուրել Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմիի հայտարարությունները: Իրանագետ Արմեն Իսրայելյանը տեղեկացնում է, որ այս անգամ խոսքը Ղասեմիին ուղղված ԱՊԱ լրատվական գործակալության լրագրողի հարցի մասին է, որն առնչվել է ՀՀ ԱԳ նախարարի՝ Իսրայել կատարած այցին:
Հայաստանի զարգացման ու Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամների աջակցությամբ գինի, կոնյակ և այլ ալկոհոլային խմիչքներ արտադրող 13 ընկերություն նոյեմբերի 14-16-ը առաջին անգամ Չինաստանի Շանհայ քաղաքում մասնակցում են «Prօwine China 2017» ցուցահանդեսին։
Իսրայելի ոստիկանությունը քրեական հետաքննություն է սկսել անօդաչու թռչող սարք արտադրող այն իսրայելական ընկերության դեմ, որի արտադրանքի միջոցով Ադրբեջանը 2017 թվականին ԱԹՍ փորձարկման ժամանակ փորձել էր ռմբակոծել հայկական դիրքերը:
Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության պետական ընկերությունը (TUSAS/TAI) եւ Ռուսաստանի «Իրկուտ» ավիաշինական կորպորացիան ստորագրել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր:
Շնորհակալություն ամեն ինչի համար, լեգենդ: Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ի ուղեգիր չնվաճելուց հետո Ջանլուիջի Բուֆֆոնը հայտարարեց ազգային թիմում կարիերայի ավարտի մասին:
Նոյեմբերի 13-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կենցաղային պայմաններում թունավորում գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 2002 թ. ծնված Մելինե Ե.-ն, 1998 թ. ծնված Էլեն Ե.-ն և 1938 թ. ծնված Մարուսյա Ու.-ն:
18-ամյա Արման Սիմոնյանը հետախուզվում է:
ԱՄՆ-ի երեք ավիակիրներ մտել են Հարավային Կորեայի առափնյա գոտի՝ մասնակցելու համատեղ վարժանքներին:
Նոյեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1982թ. ծնված Վ.Ս-ն տանը վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել կնոջը։
Հայաստանի ռուսական ռազմակայանի հերթապահ ավիացոն ուժերը համատեղ վարժանք են անցկացրել ՀՀ ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության զորքերի ուժերի ու միջոցների հետ՝ փոխգործակցության կատարելագործման նպատակով:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը նամակ է ուղղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանիին՝ ցավակցություն հայտնելով Քերմանշահ նահանգում գրանցված երկրաշարժի ու դրա հետևանքով հարյուրավոր զոհերի առնչությամբ:
Լոնդոնը ցանկանում է Ռուսաստանի հետ այլ՝ արդյունավետ հարաբերություններ, այլ ոչ թե վերադարձ սառը պատերազմին եւ հարատեւ առճակատմանը:
Գլենդելի ոստիկանությունը ձերբակալել է երեք անձի՝ երկու չափահասի և մեկ անչափահասի, ովքեր ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի դիմակներով առանձնատուն են կողոպտել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը:
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հնարավոր է համարել, որ որոշակի հանգամանքներում կարելի է հրաժարվել Մադրիդի կենտրոնական իշխանություններից տարածաշրջանի անկախացումից: