
Արամ Ա կաթողիկոսը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի նախագահին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը նամակ է ուղղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանիին՝ ցավակցություն հայտնելով Քերմանշահ նահանգում գրանցված երկրաշարժի ու դրա հետևանքով հարյուրավոր զոհերի առնչությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից:
Ցավակցական նամակում Արամ Ա կաթողիկոսն իր և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության անունից նախագահին հայտնել է, որ իրենք կիսում են Իրանի ժողովրդի և մասնավորապես երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքների և հարազատների ցավը՝ մաղթելով խաղաղ ու ապահով կյանք այդ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: