Բաժիններ՝

Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանավորների մարտական պատրաստության ինտենսիվությունն աճել Է 15 տոկոսով

Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումների զինծառայողները 2017 թվականի ամառային ուսուցման շրջանում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 15 տոկոսով գերակատարել են պլանը:

«Կամխուդ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարաններում դաշտային պարապմունքների, ճամբարային հավաքների, հատուկ տակտիկական վարժանքների եւ ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի («Որոնում եւ փոխգործակցություն-2017») միջազգային զորավարժությունների ընթացքում օգտագործվել են ավելի քան 5 հազար ռեակտիվ, բեկորային-ֆուգասային եւ այլ ականներ:

Հայաստանում տեղաբաշխված ռուսական հրետանային ստորաբաժանումների հրաձգության եւ կրակի կառավարման պարապմունքների առանձնահատկությունը բարձրլեռնային տեղանքն Է մշտապես փոփոխվող կլիմայով, ինչն ազդում Է զինծառայողների ֆիզիկական բեռնվածության եւ հրաձգության բալիստիկ բնութագրերի վրա: Առաջին անգամ հրետանավորները յուրացրել են մոտոհրաձգային, տանկային, զենիթահրթիռային եւ ավիացիոն ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ համազորային մարտ վարելու նոր մեթոդիկան հետախուզական-հարվածային եւ հետախուզական-կրակային կոնտուրներում:

Պարապմունքների կեսից ավելին անցկացվել Է օրվա գիշերային ժամերին: Նաեւ պայմանական հակառակորդի թիրախների ավելի ճշգրիտ նշանառման եւ հետախուզման համար զինծառայողները սովորել են կիրառել ժամանակակից անօդաչու թռչող համալիրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս