Նոյեմբերի 12-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Տաշիրի և Տարոնի բաժինների ծառայողները ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքից Տաշիրի բաժին բերման են ենթարկել նույն օրը, ժամը 19.45-ին, Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ ժամանած, 1957 թ. ծնված Ժորա Բ.-ին։
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները շահագրգռված են Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հետ առավելագույնս լայն կոոպերացման հարցում, երկու միավորումներն արդեն բանակցություններ են վարում ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 13-ին իր ասիական մեծ շրջագայությունը բնութագրել է «շատ արդյունավետ», առանձնապես առեւտրի շուրջը կայացած բանակցությունների մասով:
Հաշվի առնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից բացահայտված՝ մաքսանենգ ճանապարհով Իրանի Իսլամական Հանրապետությունից առանձնապես խոշոր չափերով «հերոին» տեսակի թմրամիջոցի Հայաստանի Հանրապետություն ներկրման դեպքի հետ կապված մի շարք լրատվամիջոցների կողմից ներկայացված հարցումները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նշված դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում 2017թ. հուլիսի 10-ին հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն։
Մեծ Բրիտանիան Եվրամիությունից երկրի դուրս գալու դեպքում պետք է Միությանը վճարի առնվազն 60 միլիարդ եվրո:
Միացյալ Նահանգներ կատարած այցից վերադարձած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին իրենց հանձնելու նախանշաններ այս պահին չկան:
Առնվազն 211 մարդ է զոհվել նոյեմբերի 12-ի երեկոյան Իրանի եւ Իրաքի հետ սահմանում տեղի ունեցած 7,2 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և մի շարք օրենքներ։
Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյն այն կարծիքին է, որ դեկտեմբփերի 21-ին նշանակված ընտրություններից հետո Կատալոնիան կխաղաղվի:
Սլովենիայի գործող նախագահ Բորուտ Պահորը հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով քվեների 52,94 տոկոսը:
Ստամբուլի մի շարք թաղամասերում իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են «Իսլամական պետություն» խմբավորման՝ ահաբեկչական գործողություն նախապատրաստող 32 անդամ:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 13-ի օրվա երկրորդ կեսին Սոչիում Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջիփ Թայիփ Էրդողանի հետ կայանալիք հանդիպմանը կքննարկի ահաբեկչության դեմ պայքարը եւ Սիրիայի իրադրությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Շուրջ 70 հազար իրանցիներ հզոր երկրաշարժից հետո մնացել են առանց օթեւանի եւ շտապ կարգով ժամանակավոր կացարանի կարիք ունեն:
Մանիլայում (Ֆիլիպիններ) նոյեմբերի 13-ին պաշտոնապես բացվել է Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) 31-րդ գագաթնաժողովը, որն այս օրերին ընդունել է 19 պետությունների ղեկավարների, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Առնվազն 141 մարդ է զոհվել, ևս ավելի քան հազար հոգի՝ տուժել նոյեմբերի 12-ին Իրանի և Իրաքի հետ սահմանում տեղի ունեցած 7,2 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով: Այս տվյալները նոյեմբերի 13-ին ներկայացրել է Fars News Agency իրանական գործակալությունը՝ հղում անելով քաղաքացիական պաշտպանության ծառայությանը:
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 04:52-ին, տեղեկություն է ստացվել, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ալվար-Ամասիա ավտոճանապարհին արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 07:27-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ձիուն և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 03:21-ին, տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը (մոտ 3 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 17:28-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամասի ամառանոցներից մեկի բակում ծառից կախված տղամարդու դի է նկատվել:
Սույն թվականի նոյեմբերի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.750 և արևելյան երկայնության 45.920 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս), օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 13-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի` Վանատուր, Ջրառատ և Միկրոշրջան թաղամասերի ջրամատակարարումը:
Մասեկե հարավաֆրիկյան արգելոցում փղերը հարձակվել են զբոսաշրջիկների փոխադրող ավտոմեքենայի վրա՝ փորձելով նրանց հեռացնել ձագերից:
Երեք ամենահարուստ ամերիկացիների՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի, Microsoft-ի հիմանդիրներից մեկի՝ Բիլ Գեյթսի եւ ներդրող Ուորեն Բաֆետի միագումար կարողությունն ավելի մեծ է, քան ԱՄՆ-ի բնակչության ամենաաղքատ կեսի, այսինքն՝ 160 միլիոն մարդու ընդհանուր կարողությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Որոշ դեպքերում դժվար է լինում հասկանալ, թե երբ հիվանդը բժշկական միջամտության կարիք ունի։ Չափազանց կարևոր է իմանալ, թե որոնք են այդ իրավիճակները, և ինչ է հարկավոր անել այդ պահերին։ Այս տեղեկատվությունը կարող է փրկել ձեր կամ ձեր մտերմի կյանքը։
Դեռ մանուկ հասակից մեզ հավատացնում են, թե առանց բարձրագույն կրթություն ստանալու՝ հնարավոր չէ հաջողության հասնել։
Շատերն են արհամարհում այն հանգամանքը, որ քնելու դիրքը մեծապես ազդում է առողջության վրա։ Սխալ դիրքի ընտրությունն ազդում է զարկերակային ճնշման, սինուսիտի վրա, կարող է մեջքի ցավի պատճառ դառնալ։
Հայաստանի հանքարդյունաբերական խոշոր ընկերությունները այս տարի զգալիորեն ավելացրել են իրենց կողմից պետբյուջե վճարվող հարկերն ու տուրքերը։
Վաղ տարիքում սպիտակուցի ցածր պարունակությամբ սննդի գործածումը կարող է դրականորեն ազդել կյանքի տեւողության վրա: