
Դասադուլը վերաճում է հացադուլի

Դասադուլի 6-րդ օրը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության 5 անդամ այսօր հայտարարել են հացադուլի մասին։ Նրանք անժամկետ հացադուլ են սկսել Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների մասնաշենքի լսարաններից մեկում։
Հացադուլավորների շարքում է նաև նախաձեռնության համակարգողներից Դավիթ Պետրոսյանը, ով ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտնեց.
«Մենք՝ մի քանի ուսանողներով, որոնցից 4-ը ծառայած, սկսում ենք հացադուլ, որի նպատակն է պայքարել հասարակական անտարբերության եւ օրինագծի դեմ: Չփորձեք դուռը ջարդել, կամ ինչ-որ սադրանքների գնալ, մենք նպատակ չունենք կռվի մեջ մտնել ինչ-որ մեկի հետ, մեր նպատակը արդար է, խաղաղ է»: