
80-ամյա պապիկն օրեր շարունակ մնացել է ծառերի ճյուղերի արանքում և մահացել

Արտակարգ դեպք է տեղի ունեցե Կոտայքում։ Նոյեմբերի 12-ին Վերին Աղբյուրակ ամառանոցային թաղամասի տներից մեկի այգում՝ խնձորենու վրա, հայտնաբերվել է տարեց տղամարդու տղամարդու դի։ Վերջինիս ձախ ոտքը գտնվել է ծառի ճյուղերի արանքում, իսկ մարմինը գլխիվայր դեպի ներքև: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տուժողը Սարի թաղի բնակիչ է՝ 86 տարեկան։ Ըստ դատաբժիշկների նախնական ախտորոշման՝ մահը վրա է հասել ինֆարկտի հետևանքով: Պապիկը ծառի ճյուղերի արանքում է մնացել մի քանի օր։