
Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմը 1958 թվականից ի վեր առաջին անգամ չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Ֆուտբոլի Իտալիայի ազգային թիմը 1958 թվականից ի վեր առաջին անգամ չի մասնակցի աշխարհի առաջնությանը:
Անցումային խաղերի երկրորդ փուլում Իտալիայի հավաքականը սեփական հարկի տակ ոչ-ոքի (0:0) խաղաց Շվեդիայի ընտրանու հետ և չկարողացավ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել, քանի որ նախորդ խաղում պարտվել էր նույն թիմին:
Շվեդիայի հավաքականը կմասնակցի Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանի 11 քաղաքի 12 մարզադաշտում: