Երկարատեւ հիվանդությունից հետո այսօր հիվանդանոցում մահացել է Աժ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի մայրը՝ Աստղիկ Ղազարյանը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ հաջորդ շաբաթվա սկզբին մտադիր է այցելել Հայաստան եւ Ադրբեջան։
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ծառայողական պարտականությունները չկատարելու և պետության օրինական շահերին վնաս պատճառելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը:
Յունիբանկը հաջողությամբ ավարտեց 5.75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը: Հերթական թողարկման ծավալը կազմեց 5 մլն ԱՄՆ դոլար: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ, իսկ պարտատոմսերի մարումը` 11.09.2020թ.-ին: Նախատեսված է, որ այս թողարկումը ևս կցուցակվի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի բորսայում:
Եվրամիությունը պետք է ապահովի «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների մուտքը հանրակցության ներքին շուկա՝ դրանով իսկ դրսեւորելով նրանց հետ տնտեսական ինտեգրացման ԵՄ-ի պատրաստակամությունը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) արձագանքել է Ազգային ժողովի դիմաց հավաքված առևտրականների բարձրացրած խնդրին, ըստ որի՝ հարկային կոշտ վարչարարություն է կիրառվում իրենց նկատմամբ: «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն, օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, բոլոր տնտեսվարողների նկատմամբ իրականացնում է համապատասխան ընթացակարգեր»,- հայտնեցին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Իրանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 530-ի: Այդ մասին հայտնել են իրանական ԶԼՄ-ները:
66 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացավ ճանաչված երկրաբան, մեծ հեղինակություն վայելող գիտնական, 2006-2017 թթ-ին ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, 2017 թ-ից նույն ինստիտուտի երկրամոնիտորինգի և երկրահնագիտության լաբորատորիայի վարիչ, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր Արկադի Ստեփանի Կարախանյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրինագծի կասեցման համար հիմքեր չի տեսնում: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կարծում է, որ ուսանողների գործողություններում էմոցիան շատ է։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նոյեմբերի 14-ին այցելել է Քերմանշահ արեւմտյան նահանգ, որն առավել մեծ չափով է տուժել նոյեմբերի 12-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժից:
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա:
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը 2017 թ. նոյեմբերի 14-ի նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%:
ՀՀ գլխավոր դատախազությունում ամփոփվել են 2017թ. նոյեմբերի 5-ին ՀՀ մարզերում կայացած ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների և ահազանգերի ստուգման արդյունքները:
Շուրջ 12 հազար տուն է ավերվել Իրանի արեւմուտքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետեւանքով, որտեղ 400-ից ավելի մարդ է զոհվել:
Միացյալ Նահանգներ այցի շրջանակում նոյեմբերի 13-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարան։
Աշխատանքային այցելությամբ Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 14-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։
Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի բացման արարողությանը:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ նոյեմբերի 14-ին կայացավ Պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով առանձին վարույթով դատական նիստը:
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ Մադրիդից և հայտնել է այդ որոշման մասին մայրաքաղաքային թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսին: Նման տեղեկություններ ունի իսպանական MEGA TV-ի El Chiringuito նախագծի խմբագրությունը:
Նոյեմբերի 14-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահն ու հայտնել, որ ժամը 3-ի սահմաններում ստացիոնար բուժման մեջ գտնվող կալանավոր Թելման Ալավերդյանը «Նորք ինֆեկցիոն» բժշկական կենտրոնից դիմել է փախուստի։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին ստորագրել է հրամանագիր 2018 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, որն ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի է ժամանել Մանիլա, հիացրել է ֆիլիպինցի կին ձեռնարկատերերին՝ համբուրելով նրանց այտերը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը չի բացառում ապագայում ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի կնքումը ԵԱՏՄ-ի եւ ԱՍԵԱՆ-ի միջեւ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը վստահեցնում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը միտված չէ Հայաստանում գիտության և կրթության զարգացմանը խոչընդոտելուն: Լրագրողների հետ զրույցում Արտակ Զաքարյանը նշեց, որ «Հանուն գիտության զարգացման» կարգախոսով ներկայացված օրենսդրական նախաձեռնության դեմ պայքարելն ընդհանրապես տրամաբանական չէ:
Սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թույլատրել է անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանին վերսկսել մսամթերքի կիսապատրաստվածքների արտադությունը: Տնտեսվարողի գործունեությունը կասեցվել էր նոյեմբերի 3-ին՝ Մաքսային միության 034/2013 և 021/2011 տեխնիկական կանոնակարգերի պահանջները խախտելու պատճառով:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է նոր պրոդուկտ «Սուպեր Քարտ»՝ տարեկան զրո տոկոսադրույքով վարկային գծով քարտ: Հաճախորդը վճարում է միայն վարկի սպասարկման ամսական միջնորդավճար (վարկային սահմանաչափի 1.4%-ը):
KLM ավիաընկերության Boeing 777-300 օդանավին վերթիռի ժամանակ կայծակ է խփել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից դատապարտյալ Թելման Ալավերդյանի փախուստի դեպքի առթիվ։
Էկոնոմիկայի եւ ֆինանսների հարցերով եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին մտադիր է առաջիկա երեք շաբաթվա ընթացքում պատրաստել հարկային ապաստարանների սեւ ցուցակը: