Բաժիններ՝

Հացադուլ հայտարարած ուսանողները հրաժարվում են բացել լսարանի դուռը, որպեսզի իրենց չհեռացնեն այնտեղից. «Ազատություն»

«Հացադուլը կդադարեցնեք, երբ խորհրդարանը կասեցնի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը,- «Ազատության» փոխանցմամբ՝ ասել է Դավիթ Պետրոսյանը։

Դասադուլի 6-րդ օրը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից հինգն այսօր Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների մասնաշենքի լսարաններից մեկում անժամկետ հացադուլ են սկսել։

Հացադուլավորների շարքում է նաև նախաձեռնության համակարգողներից Դավիթ Պետրոսյանը։

«Նրանք սա արել են ուսանողական անտարբերությունն ու հանրային անտարբերությունը կոտրելու համար»,- ասել է համակարգող խմբի անդամներից Վահան Կոստանյանը։

Կարդացեք նաև

«Ազատության»-ը հաջողվեց փակ դռան հետևից զրուցել հացադուլավորներից Դավիթ Պետրոսյանի հետ։ Վերջինս հայտարարեց՝ հացադուլը կդադարեցնեն, երբ խորհրդարանը կասեցնի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930