Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ի երեկոյան Միացյալ Նահանգներից մեկնել է Կանադա՝ մասնակցելու Վանկուվերում անցկացվող ՄԱԿ խաղաղարարության նախարարական համաժողովին։
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` առողջությանը ծանր վնաս պատճառելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ:
Ազգային ժողովի մուտքի դիմած հավաքված ուսանողների շրջանում բերման ենթարկվածներ չեն եղել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Ռուսաստանում մեկնարկող Հայաստանի օրերն այս անգամ աննախադեպ աշխարհագրական ընդգրկում են ունենալու:
Աթենքի արվարձաններում տեղատարափներից առաջացած հեղեղումները երեք մարդու զոհվելու պատճառ են դարձել:
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուղաբեն բանակցություններ է վարել զինվորականների հետ, որոնց ընթացքում նա խնդրել է իր կնոջը՝ Գրեյս Մուղաբեին, հնարավորություն ընձեռել հեռանալու երկրից:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով ՀՀ ՊՆ-ի կողմից դրամական միջոցներ հատկացնելու գործընթացում չարաշահումների մի շարք դեպքեր, պարզվել դրանց մեխանիզմը։ 5 անձի առաջադրվել է մեղադրանք:
Հերթական տարեշրջանի ավարտով պայմանավորված՝ նոյեմբերի 1-ից դադարեցվել է երևանյան 35 ջրավազանների ու ջրային այլ կառույցների աշխատանքը: Տեխնիկական հանգույցներն ու համակարգերը կպահպանվեն ձմեռային հատուև ռեժիմով: Ջրային կառույցները կվերագործարկվեն գարնանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա: Առավոտյան Հանրապետության Նախագահն այցելել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան և «Սուրբ Պայծառակերպություն» Մայր տաճար:
Նոյեմբերի 15-ին, ժամը 13:00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 45 շենքի մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Պաուլինիոն հարցազրույց է տվել, որտեղ խոսել է իր կարիերայի մասին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:
Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ բերման է ենթարկվել ուսանողներից մեկը՝ Ռոբերտ Գրիգորյանը։
Google Play-ի մի շարք հավելվածներում տարածվում է վտանգավոր տրոյական վիրուս: Այս վիրուսը տարածվում է այնպիսի տարածված հավելվածներում, որոնց թարմացումները բեռնել է 2,3 միլիոն մարդ:
Իսպանիայի առաջնության ամենասպասված հանդիպումը՝ Էլ Կլասիկոն, տեղի կունենա դեկտեմբերի 23-ին: Ընթացիկ մրցաշրջանում թիմերը կհանդիպեն առաջին անգամ:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ իր եւ վարչապետ Կարեն Կարապետյանի միջեւ որեւէ խնդիր չկա: Նրա խոսքով՝ հարցի հետ կապված բոլոր հրապարակումները, մասնավորապես, այն, որ վարչապետը եւ նախարարը չեն հաղորդակցվում, «հիմարություն» են եւ չեն համապատասխանում իրականությանը:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 15-ին դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ տեղի ունեցավ Պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով առանձին վարույթով դատական նիստը:
Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցադրության ժամանակ նախատեսվում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միխայիլ Վռուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» վերականգնված նկարը կհանձնի Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
Իրանի արեւմտյան մասում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից տուժածների թիվը հասել է 9397-ի: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը:
Պակիստանում առափնյա պահպանության ծառայության աշխատակիցները 20 հազար շիշ թունդ ալկոհոլային խմիչքներ են բռնագրավել եւ ոչնչացրել ասֆալտի գլանվակի օգնությամբ:
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի, պատգամավորներ Վարդան Բոստանջյանի և Հակոբ Հակոբյանի հանդիպումը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին դեմ արտահայտվող ուսանողների հետ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 22-ին նիստ կգումարի` քննարկելու ջրամատակարարման ու ջրահեռացման նոր սակագների սահմանման հարցը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում նոյեմբերի 15-ին մեկնարկել են «ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները, որին ներկա են եղել խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ:
Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը վստահություն է հայտնել, որ Կատալոնիայում արտահերթ ընտրությունները կանցնեն նորմալ պայմաններում:
Ոստիկանությունը համաչափ է որակում Ազգային ժողովի դիմաց հավաքված ուսանողների գործողություններին միջամտությունը: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Բաղրամյան պողոտայում ուսանողների կողմից երթևեկությունը խաթարելու կոչերը, գործողությունները և դրանից հետո հասարակական կարգի պահպանմանն ուղղված՝ ոստիկանության քայլերը՝ նշեց, որ ոստիկանությունն, ընդհանուր առմամբ, դրսևորել է հանդուրժողականություն:
ՀՀ կառավարության հարկային քաղաքականությունը միտված է խոշոր բիզնեսին կարգապահական դաշտ բերելուն, քանի որ դրա շատ ներկայացուցիչներ փոքր և միջին բիզնեսի շղարշի տակ կարողանում են մաքրել իրենց ոչ ֆորմալ շրջանառությունները: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին՝ փոքր և միջին բիզնեսի նկատմամբ հարկային մարմինների կողմից ճնշումների վերաբերյալ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 15-ին կայացած նիստում քննարկվել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2016-2020 թվականների ներդրումային ծրագրի՝ 2017-2020 թվականների ճշգրտումներին և 2018-2027 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու հարցերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԾԿՀ-ն:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Մոսկվա:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Հայաստանում 29.8 տոկոս աղքատության պայմաններում սոցիալական լարված վիճակը թուլացնելու լավագույն տարբերակ է համարում մարդկանց համար աշխատանքի ապահովումը, ինչը նրանց եկամուտներ գեներացնելու հնարավորություն կտա: