1993 թվականին առաջ քաշված MILGEM նախագծի իրագործմանը մեկնարկ է տրվել միայն 2004 թվականի մայիսի 14-ին:
Զարիֆի խոսքերով՝ Իրանը պատրաստ է ապացուցել իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը և արտահայտվել է Իրանի հանդեպ թե՛ միակողմանիորեն սահմանված, թե՛ ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցների չեղյալ հայտարարման օգտին:
Դիմելով ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների ներկայացուցիչներին՝ Մելիան հիշեցրել է, որ Խաջիջա Իսմայլովան շարունակում է ենթարկվել հետապնդումների:
Սա բանակցային առաջին փուլն է Իրանում անցկացված նախագահական ընտրություններից հետո:
Դա նշանակում է, որ այս տարի գրեթե կրկնակի գերազանցվելու է նախորդ տարվա դեֆիցիտի ցուցանիշը:
Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:
Այսօր Վրաստանում նշում են Սուխումի անկման 20-ամյակը:
Միևնույն ժամանակ մարսագնացին չի հաջողվել հայտնաբերել կյանքի համար ամենակարևոր ցուցիչներից մեկի՝ մեթանի հետքեր:
Մունի խոսքերով՝ 2012 թվականին Թուրքիան դարձել է աղքատներին օգնելուն ուղղված միջազգային ջանքերի գլխավոր հովանավորներից մեկը:
Դրանց թվում են հայտնվել նաև հայտնի մարդկանց տվյալները:
Մասնավորապես, եթե խորհրդային ժամանակներում ինքնաթիռները Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք էին կատարում արևելքից, ապա ներկայումս դա արվում է արևմուտքից (Հայաստանի կողմից):
Թեև այժմ նախատեսվում է հանել դրանց վրա դրված արգելքը, սակայն չի նախատեսվում դրանք ներառել թուրքերենի այբուբենում:
Իրանի նախագահի արտահայտած խոսքերը կրճատվել և խեղաթյուրվել են թարգմանիչների կողմից:
Թուրք ուսանողները Եգիպտոսի զինվորական վարչակարգին կոչ են արել հրաժարվել իշխանությունից ու ազատ արձակել նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիին և «Մուսուլման եղբայրներ» շարժման մյուս առաջնորդներին:
Լավրովն ընդգծել է, որ իրենք հուսով են, որ բանաձևի նախագծերը նախ կդիտարկվեն Հաագայում, ապա Նյու Յորքում տեղի կունենա քվեարկություն:
Տավուշի մարզի մի շարք համայնքներ, ինչպիսիք են օրինակ` Գետահովիտ, Հաղարծին և Հովք համայնքները, գտնվում են սողանքային գոտում: Գետահովիտում, օրինակ, ՀՀ կառավարության որոշմամբ` շուրջ 100 ընտանիքների պարտավորեցրել են լքել իրենց բնակարանները, քանի որ այդ տները սողանքի պատճառով ցանկացած պահի կարող են փլվել:
Դիմելով իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) գործադիր քարտուղար Ալի Ահմեդովին՝ Հասանլին հաշվետվություն է պահանջել իշխող էլիտայի կողմից երկրից դուրս բերված 48 միլիարդ դոլարի մասին:
Երեկ Թուրքիայում անցկացվել է Պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստը, որը նախագահել է վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Էրդողանը Ստամբուլում գտնվող «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանից վերադառնալիս է եղել տուն:
Ռուս հայտնի կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկու հայկական առնչությունների մասին եղել են մի շարք հրապարակումներ: Հանրահայտ փաստ է, որ նա մտերմություն ու կապեր է ունեցել բազմաթիվ հայերի հետ:
Անդրադառնալով ազատամարտիկների ներկայի ներկայիս վիճակին` նա ասում է. «Ես կասեի արհամարված են, ես հլա չգիտեմ մի պետություն, որ իր զինվորի ու կամավոր ազատամարտիկի նկատմամբ էսքան արհամարհանք ունենա»:
Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Աստղաձոր համայնքի բնակիչ Ոսկեհատ Վարդանյանը օրերս բոլորեց իր 100-ամյակը: Ոսկեհատ տատն ունեցել է 15 զավակ: Նրանցից, ցավոք, այժմ կենդանի են միայն 6-ը:
«Ծննդօգնության պետական հավաստագրի տեղայնացումն արդեն իսկ բերել է որոշակի դրական տեղաշարժեր: Անցած ամիսների փաստացի պատկերը ցույց է տալիս, որ Երևանի ծննդատներում մենք չենք ունեցել ոչ մի վճարովի ծննդաբերության դեպք, այսինքն՝ դա նշանակում է, որ բոլոր այն դեպքերը, որ մարզից կինը եկել և Երևանում ծննդաբերել է, դա եղել է միմիայն բժշկական ցուցումներով»:
2014 թ. պետական բյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակով եկամուտները առաջարկվում է սահմանել 1,145 մլրդ դրամ՝ 2013 թ. բյուջեի համեմատ 8%-ով ավելի, ծախսերը՝ 1,272 մլրդ դրամ՝ 2013 թ. բյուջեի համեմատ 7.5%-ով ավելի:
Այդպիսի նախաձեռնությամբ հանդես են եկել խորհրդարանական փոքրամասնություն հանդիսացող «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) նախագահամետ կուսակցության անդամները:
Պայմանագրի խզման հետ կապված՝ Իրանը Ռուսաստանից պահանջում է 4.2 միլիարդ դոլարի փոխհատուցում:
Փաստաթղթում ընդգծվում է, որ ամերիկացիների համար ամենամեծ վտանգը սպասվում է Եմենում, Լիբանանում, Բահրեյնում, Իրաքում, Ալժիրում, Լիբիայում, Եգիպտոսում, Թունիսում, Սիրիայում, Սոմալիում, Աֆղանստանում, Պակիստանում:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ չի հաղորդվում նրանց աշխատանքային գրաֆիկը:
Ընկերությունը պատրաստում է ինքնաթափի փաստաթղթերը ներկայացնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցելու համար:
Իրանը շահագրգռված չէ դատարկ բանակցություններով՝ ցուցադրման համար, մեզ անհրաժեշտ է արդյունավետ երկխոսություն: