Բաժիններ՝

Ցանցահենները տիրել են մոտ 4 միլիոն ամերիկացու անձնական տվյալներին

BBC-ի փոխանցմամբ՝ ցանցահեններն ԱՄՆ-ում տիրել են մոտ 4 միլիոն ամերիկացու անձնական տվյալներին: Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) ներկայացուցիչները հայտարարել են, որ չարագործները ներթափանցել են բրոքերների համակարգչային կորպորատիվ համակարգի մեջ, ուր պահվում է միլիոնավոր հաճախորդների մասին տեղեկատվությունը:

Մասնավորապես, ցանցահեններին հաջողվել է տիրել սոցապահովման համարների, ինչպես նաև ID քարտերի (ԱՄՆ-ում անձնագրին համարժեք) տվյալներին: Դրանց թվում են հայտնվել նաև հայտնի մարդկանց տվյալները: Խոսքը գնում է մասնավորապես ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի, հայտնի ձեռնարկատեր Բիլ Գեյթսի, երաժշտական կատարողներ Ջեյ Զիի ու Բեյոնսեի տվյալները:

Նրանց տվյալները հրապարակվել են կայքում, որը հետագայում փակվել է: ԱՄՆ հատուկ ծառայությունները հետաքննում են տվյալների հափշտակումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս