 
                        Ստամբուլում կրակել են Էրդողանի թիկնազորի ուղղությամբ
 
                                    Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ անհայտ անձինք կրակ են բացել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի թիկնազորի ուղղությամբ: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Էրդողանը Ստամբուլում գտնվող «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանից վերադառնալիս է եղել տուն:
Անհայտ անձինք նրա թիկնազորի ուղղությամբ կրակ են բացել Մուսթաֆա Քեմալի անվան կամրջի շրջանում: Նախնական տվյալներով՝ հնչել է 7 կրակոց: Տարվում է հետաքննություն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        