Բաժիններ՝

Թոմաս Մելիան դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների իրականացրած հետապնդումները

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերով տեղակալի օգնական Թոմաս Մելիան սեպտեմբերի 25-ին ելույթ է ունեցել Վարշավայում, որում դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների իրականացրած հետապնդումները:

Մելիայի խոսքերով՝ Ադրբեջանում ներդրված համացանցում օրենսդրական սահմանափակումները, ներառյալ զրպարտանքի համար քրեական պատասխանատվության ներդրումը հետագա մտորումների տեղիք է տալիս՝ կապված երկրում խոսքի ազատության հետ:

Դիմելով ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների ներկայացուցիչներին՝ Մելիան հիշեցրել է, որ Խադիջա Իսմայլովան շարունակում է ենթարկվել հետապնդումների: Նույնը վերաբերում է ևս մի շարք բլոգերների: Մելիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հետաքննել այդ փաստերը, ինչպես նաև «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակմանն առնչվող խնդիրները:

Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանը հրաժարվեց ընդունել Մելիայի պատվիրակությանը, ով ավելի վաղ կտրականապես քննադատել էր Բաքվին՝ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները խախտելու համար: Մելիայի այցը պետք է կայանա հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում նախագահական ընտրությունների անցկացումից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս