
Լավրովն ու Քերին համաձայնեցրել են Սիրիայի քիմիական զենքի վերաբերյալ բանաձևի նախագծերը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանի «դաշտերում» չպլանավորած հանդիպում են անցկացրել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Հանդիպման ժամանակ նրանք ամողջովին համաձայնեցրել են ՄԱԿ ԱԽ-ում և Քիմիական զենքն արգելող կազմակերպությունում Սիրիայի քիմիական զենքի վերաբերյալ բանաձևի նախագծերը: Լավրովն ընդգծել է, որ իրենք հուսով են, որ բանաձևի նախագծերը նախ կդիտարկվեն Հաագայում, ապա Նյու Յորքում տեղի կունենա քվեարկություն:
Դրանց դիտարկումը տեղի է ունենալու մոտ ժամանակներս: Լավրովն ու Քերին Սիրիայից քիմիական զենքի դուրս բերման և հետագա ոչնչացման հարցը համաձայնեցրել էին սեպտեմբերի կեսերին: