
ԵՄ-ի բյուջեի դեֆիցիտն այս տարի հասնելու է 20 միլիարդ եվրոյի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի բյուջեի դեֆիցիտն այս տարի հասնելու է 20 միլիարդ եվրոյի: Դա նշանակում է, որ այս տարի գրեթե կրկնակի գերազանցվելու է նախորդ տարվա դեֆիցիտի ցուցանիշը: Նախորդ տարի ԵՄ-ի բյուջեում առաջին անգամ գրանցվել էր դեֆիցիտ, ինչը կազմել էր 11.2 միլիարդ եվրո:
Այս մասին գործակալությանը հայտնել է Եվրախորհրդարանում եղած իրազեկ աղբյուրը: Մինչև աշնան վերջ Եվրահանձնաժողովը պետք է ստանա եվրոպական բոլոր ծրագրերի հաշիվները, որոնց ընդհանուր գումարը կազմելու է մոտ 50 միլիարդ եվրո, և դա այն դեպքում, երբ եվրոպական գանձարանում այս տարի մնացել է միայն 30 միլիարդ եվրո: Չվճարված հաշիվները տեղափոխվելու են 2014 թվական: