Բաժիններ՝

1993 թվականի սեպտեմբերի 27-ը մեծ աղետ է Վրաստանի պատմության մեջ. Բիձինա Իվանիշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր Վրաստանում նշում են Սուխումի անկման 20-ամյակը: Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հուշահամալիրի մոտ հայտարարել է, որ 1993 թվականի սեպտեմբերի 27-ը մեծ աղետ է Վրաստանի պատմության մեջ.

«Այդ օրը մեզ հիշեցնում է պատերազմի աղետալի հետևանքների, ավերածությունների ու առանց տանիքի մնացած մարդկանց մասին: Մենք մեծ կորուստներ ենք կրել այդ պատերազմում, ինչպես վրացիները, այնպես էլ աբխազները: Ոչ ոք մեզ չի վերադարձնի զոհվածներին, այդ մեծ կորուստը:

Շատ ծանր է փախստականների վիճակը, մենք անում և անելու ենք ամեն ինչ, որպեսզի նրանք ապրեն արժանավայել կյանքով: Մենք կօգնենք նրանց այնքան ժամանակ, մինչև որ նրանք չվերադառնան իրենց հարազատ տները: Կառավարությունը պետք է օգնի օկուպացված տարածքներում գտնվող վրաց բնակչությանը, ինչպես նաև սեպարատ կյանքով ապրող աբխազներին:

Եթե մենք կարողանանք խորին հարգանքով վերականգնել վստահությունը միմյանց հանդեպ, ապա ես վստահ եմ, որ դրա հետ հաշվի կնստի նաև Ռուսաստանը: Ամեն ինչ կախված է մեզանից: Մենք կսկսենք առաջինը, մենք պատրաստ ենք դրան: 20 տարին մեծ ժամկետ է: Սկսենք վերականգնել մեր հարաբերությունները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս