Թուրք ուսանողները կազմակերպել են բողոքի ակցիաներ՝ կապված Սիրիայի ու Եգիպտոսի հետ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում մի շարք համալսարանների ուսանողներ անցկացրել են բողոքի ակցիաներ՝ ընդդեմ Սիրիայում ու Եգիպտոսում սպանությունների ու բռնությունների շարունակման:

Թուրք ուսանողները Եգիպտոսի զինվորական վարչակարգին կոչ են արել հրաժարվել իշխանությունից ու ազատ արձակել նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիին և «Մուսուլման եղբայրներ» շարժման մյուս առաջնորդներին:

Բացի այդ, ուսաողները միջազգային հանրությանը կոչ են արել ուժեղացնել ճնշումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա՝ երկրում բռնություններին վերջ դնելու համար: Նրանք կոչ են արել արդար հետաքննություն անցկացնել Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ և պատժել մեղավորներին:

Տեսանյութեր

Լրահոս