Իրանի ու «Վեցյակի» հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 15-16-ին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Վեցյակը» Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ Ժնևում հանդիպելու է հոկտեմբերի 15-16-ին: Այս մասին ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում «Վեցյակի» ու Իրանի արտգորածնախարարի մջև անցկացված հանդիպման արդյունքներով լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը.
«Մենք պայմանավորվել ենք Ժնևում հանդիպել հոկտեմբերի 15-ին ու 16-ին՝ այսօրվա հանդիպման հիման վրա առաջ շարժվելու համար և հուսով ենք առաջընթացի հասնել այդ գործընթացում: Հանդիպումը հիմնավոր էր և անցել է լավ մթնոլորտում: Մենք քննարկել են, թե ինչպես առաջ ընթանալ հետագայում»: