
ԿԺԴՀ-ի զորքերը բերվել են մարտական պատրաստության

Հարավկորեական Renhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի զորքերը բերվել են մարտական պատրաստության, որպեսզի յուրաքանչյուր պահի կրակով պատասխանի ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի համատեղ զորավարժություններին, որոնք մեկնարկելու են այս շաբաթ:
Հյուսիսային Կորեայի ռազմական բոլոր ստորաբաժանումները գերագույն հրամանատարությունից հրաման են ստացել վերանայել հաստատված բոլոր պլանները և ամբողջովին պատրաստ լինել յուրաքանչյուր պահի հարված հասցնելու:
Նշվում է, որ ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի, ինչպես նաև Ճապոնիայի եռակողմ ռազմածովային զորավարժությունները պետք է մեկնարկեին այսօր և շարունակվեին մինչև հինգշաբթի:
Սակայն սկսված թայֆունի պատճառով դրանք հետաձգվել են անորոշ ժամկետով: Հարավային Կորեայի ռազմածովային նավատորմի ներկայացուցչի խոսքերով՝ զորավարժությունները կարող են ընդհանրապես չեղյալ հայտարարվել: