Բաժիններ՝

Մադուրոն խորհրդարանին խնդրելու է իրեն օժտել հատուկ լիազորություններով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վնեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ դիմելու է խորհրդարանին՝ խնդրելով իրեն օժտել հատուկ լիազորություններով, որոնք անհրաժեշտ են բուժուազիայի վարած տնտեսական պատերազմին դիմակայելու համար:

Այս մասին նա հայտարարել է երեկվա հանրահավաքի ժամանակ, որը նվիրված է եղել 2012 թվականի նախագահական ընտրություններում Ուգո Չավեսի հաղթանակի միամյակին: Մադուրոն կարևորել է ժողովրդական ամուր իշխանություն ստեղծելու վերաբերյալ Ուգո Չավեսի սկսած գործն իր ավարտին հասցնելը:

Որպես իր երրորդ առաջադրանք՝ Մադուրոն նշել է վենեսուելական ընդդիմության ֆաշիստական էության բացահայտումը: Նախորդ շաբաթ Մադուրոն հեղափոխության հակառակորդներին սպառնացել էր հատուկ միջոցներ ձեռնարկելով:

Նա ընդդիմությանը մեղադրել է երկրի տնտեսական կայունության դեմ ուղղված հոգեբանական պատերազմ վարելու մեջ և զգուշացրել է, որ իշխանությունները չեն պատրաստվում ոչինչ չանել դրա դեմ: Մադուրոն ընդգծել է, որ եթե հոկտեմբերին ընդդիմությունը չդադարեցնի իր քայքայիչ գործունեությունը, ապա կձեռնարկի հատուկ միջոցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031