
Հայտնի են Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի հաղթողները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան այսօր հայտնել է 2013 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի հաղթողների անունները:
Նոբելյան մրցանակակիրներ են դարձել պրոֆեսոր Փիթեր Հիգսը և Ֆրանսուա Էնգլերը: Նրանք այդ մրցանակին արժանացել են այնպիսի մեխանիզմ հայտնաբերելու համար, որն օգնել է հասկանալ սուբատոմային մասնիկների ծագումը, որոնց գոյությունն արդեն իսկ ապացուցվել է:
Նշվում է, որ Նոբելյան մրցանակի հարցում արդարացել են փորձագետների կանխատեսումները: Ակնհայտ ֆավորիտներ էին համարվում հենց 84-ամյա բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան Փիթեր Հիգսը և 81-ամյա բելգիացի Ֆրանսուա Էնգլերը: