Բաժիններ՝

Թուրքիայում խստացվում է բողոքի ակցիաների կազմակերպիչների ու մասնակիցների համար սահմանված պատիժը

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում խստացվում է բողոքի ակցիաների կազմակերպիչների ու մասնակիցների համար սահմանված պատժաչափը: Նոր կանոնները թուրքական ոստիկանությանը հնարավորություն կտան բողոքի ակցիա պլանավորած մարդկանց ձերբակալել 12-24 ժամով՝ առանց դատախազի կամ դատավորի պահանջի (առանց դատական որոշման):

Նոր կանոններն առաջարկել են Արդարադատության ու ներքին գործերի նախարարությունները: Դրանց համաձայն, բողոքի ակցիաներ պլանավորած կազմակերպությունները վերածվելու են մոնիթորինգի օբյեկտի, և ոստիկանությունը կարող է ձերբակալել նրանց անդամներին: Դատավորը կարող է 24 ժամով երկարաձգել ձերբակալման ժամկետը:

Խստացվելու է նաև ոստիկանությանը դիմադրելու և հասարակական գույքին վնաս հասցնելու պատիժը: Դյուրավառ նյութերով շշերի առկայությունը կարող է հանգեցնել 3-5 տարով ազատազրկման դատապարտվելուն:
Օրինագիծը նաև նախատեսում է անվտանգության ուժերի գործողությունները կանոնակարգող մարմնի ստեղծում, որը կհետևի այդ կառույցներում չարաշահումներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս