
Թուրքիայում իրականացվել է նոր հրթիռի փորձարկում

CNN Türk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայում իրականացվել է նոր հրթիռի փորձարկում: Դա իրականացվել է ցածր բարձրության օդային պաշտպանության հրթիռային համակարգի նախագծի շրջանակներում:
Հրթիռի արտադրությունը մեկնարկել է 2011 թվականին: Հրթիռը հաջողությամբ փորձարկվել է Թուզ լճի շրջանում: Ակնկալվում է, որ ցածր բարձրության օդային պաշտպանության հրթիռային համակարգը պատրաստ կլինի 2017 թվականին: