
ՌԴ-ն ու Իրանը վերսկսում են զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման մասին բանակցությունները. աղբյուր

Ռուսական Независимая газета թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Իրանը վերսկսում են Թեհրանին զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ բանակցությունները: Այս մասին թերթին հայտնել է ռազմա-դիվանագիտական շրջանակներում եղած աղբյուրը:
Վերջինիս պնդմամբ՝ Ռուսաստանը С-300-ների փոխարեն կարող է Իրանին տրամադրել առավել ժամանակակից զենիթա-հրթիռային համալիրներ: Թերթի տվյալներով՝ խոսքը գնում է С-300ВМ Антей-2500-ի 5 դիվիզիոնի մասին:
Ակնկալվում է, որ արդեն առաջիկա օրերին Իրանը կհրաժարվի Ռուսաստանի նկատմամբ ֆինանսական հավակնություններից, որոնք ներկայացվել են նախորդ պայմանագրի չեղյալ հայտարարումից հետո: Իրանի այդ քայլից հետո էլ կվերսկսվեն բանակցությունները: