
Սիրիայի քաղաքացիական պատերազմը կարող է տեղափոխվել Իրաք. ալ-Մալիքի

Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հայտարարել է, որ կան ուժեր, որոնք շահագրգռված են նրանում, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմը տեղափոխվի Իրաք:
Մալիքիի խոսքերով՝ ներկայումս Իրաքում լուրջ դավ են նյութում: Նա հավելել է, որ տարածաշրջանի ներկայիս խնդիրները կարելի է լուծել միայն բոլոր երկրների ջանքերը միավորելով: