
Թուրքիայի կառավարությունը գաղտնի վաճառում է Հայաստանին սահմանակից ռազմական արգելված գոտին. Yurt

Թուրքական Yurt թերթի փոխանցմամբ՝ կառավարությունը գյուղատնտեսական շահագործման նպատակով 30 տարով վարձակալության է հանել Հայաստանի, Իրանի, Նախիջևանի ու Թուրքիայի միջև ընկած ռազմական արգելված գոտին:
Խոսքը գնում է Թուրքիայի ամենաարևելյան հատվածի մասին, որը հանձնվելու է մասնավոր սեկտորին: Թուրքիայի գյուղատնտեսության նախարարությանը կից Գյուղատնտեսական գործերի գլխավոր տնօրինության (TİGEM) հրապարակած հայտարարության մեջ նշված է, որ տվյալ տարածքը վարձակալող մասնավոր սեկտորի մասնաբաժինը պետք է կազմի առնվազն 65 տոկոս, իսկ TİGEM-ի մասնաբաժինը` 15-25 տոկոս:
TİGEM-ի հայտարության մեջ նշված է, որ դիմումների համար վերջնաժամկետ է սահմանվել 2013 թվականի դեկտեմբերի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը 17.00-ը: Նշվում է, որ երկար ժամանակ է, ինչ ամերիկաբնակ հայերը հետաքրքրություն են ցուցաբերել այս շրջանի նկատմամբ: