
2014 թվականին Սիրիայում հումանիտար օգնության կարիք ունեցողների քանակը կհասնի մինչև 8.3 միլիոն մարդու. ՄԱԿ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականին ավելի քան 4 միլիոն մարդ հարկադրված կլինի լքել Սիրիան կամ դառնալ տեղահանված՝ կապված այդ երկրում տիրող իրավիճակի շարունակական վատթարանալու հետ: Այս մասին նշված է երեկ հրապարակված ՄԱԿ-ի զեկույցում:
Դրանում ասվում է, որ 2014 թվականին Սիրիայում ներքին տեղահանվածների քանակը կհասնի 6.5 միլիոն մարդու: Ներկայումս նրանց քանակը կազմում է 4.25 միլիոն մարդ:
Սիրիայում հումանիտար օգնության կարիք ունեցողների քանակը կհասնի մինչև 8.3 միլիոն մարդու: 2011 թվականի մարտին սկսված Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 115.000 մարդ: