Բաժիններ՝

Վրաստանում կտրուկ աճել է չինարեն սովորելու պահանջարկը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում կտրուկ մեծացել է չինարեն սովորող մարդկանց քանակը: Վերջին շրջանում մեծ ուշադրություն է առաջացել այդ լեզվի նկատմամբ, ինչը որոշակիորեն պայմանավորված է նրանով, որ չինացիներն ու նրանց բիզնեսն ակտիվացել են Վրաստանում:

Չնայած նրան, որ չինարենեի ուսուցումն արժե բավական թանկ՝ նրա նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է օրեցօր, ինչը մասնավորապես վերաբերում է երիտասարդությանը: Չինարենի ուսուցիչների հաղորդմամբ՝ անհատական ուսուցումն արժե 250 լարի, զույգի դեպքում՝ 220 լարի, իսկ խմբակային պարապմունքները՝ 180 լարի:

Ուսուցումն իրականացնում են ինչպես վրացի ուսուցիչները, այնպես էլ Չինաստանից հրավիրված մասնագետները: Չինարենի նկատմամբ հետաքրքրության աճը կապված է ոչ միայն Չինաստանի տնտեսության աճի, այլև՝ չինական մշակույթի ու հեռանկարային զբաղվածության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031