Ուղիղ միացում Ազատություն հրապարակից
Ինչպես մյուս ընտրությունների ժամանակ, այնպես էլ այսօր, Ֆեյսբուքը ողողված է անվավեր քվեաթերթիկների լուսանկարներով:
Դեկտեմբերի 6-ին թիվ 9/16 ընտրատեղամասում լիազորված անձ Վարդգես Գասպարին այցելել է հարևանությամբ գտնվող 9/15 ընտրատեղամաս և խոչընդոտել նշված տեղամասի բնականոն աշխատանքը: Վ. Գասպարիին բազմիցս զգուշացվել է 9/15 ընտրատեղամասի նախագահի կողմից, սակայն նա նախազգուշացումներին չի ենթարկվել և շարունակել է իրավախախտումը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամպարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ժամը 18:30-ի դրությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրեթե բոլոր դիտորդների նկատմամբ ճնշումները ավելի են ուժեղացել, ինչը անհնար է դարձնում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդական առաքելությունը:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ս.թ. դեկտեմբերի 6-ին հանրաքվեի քվեարկության գործընթացի դիտարկումն իրականացնելիս 07.00-16.00 ընթացքում հայտնաբերել են հետևյալ ընտրախախտումները.
Armlur.am-ը գտնվում էր 9/04 ընտրատեղամասում, որտեղ ՀԱԿ-ի վստահված անձը կասկածելի դեպք էր հայտնաբերել, սակայն հանձնաժողովի նախագահն այդ մասին արձանագրություն չի կազմել:
10 հազար դրամանոցներ երթուղայինում գտնվող տղամարդու մոտ:
Ես՝ Հասմիկ Ռաֆայելյանս, մայր ու քույրս գնացել էինք հանրաքվեին մասնակցելու Երևան քաղաքի 8/08 տեղամասում (Մալաթիայում), որտեղ պարզեցինք, որ մեր փոխարեն արդեն քվեարկել են, նշված էր կոնկրետ անձնագրային տվյալներ ու ստորագրություններ:
«Շատ կարևոր են քաղաքացիների այսօրվա գիշերային ընդվզումները, պետք է երթով գնանք Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Բաղրամյան: Երկու երթ է նախատեսված, և իրավիճակը պիտի լինի այնպիսին, որ ամբողջ աշխարհը տեսնի, որ մեր ժողովուրդն այդ կեղծված արդյունքների հետ համաձայն չէ»:
Հայաստանի սահմանադրական կառուցվածքի վերաբերյալ հրավիրված հանրաքվեն անցնում է կազմակերպված ու հանգիստ: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդան:
168.am-ը ահազանգ էր ստացել այն մասին, որ Կենտրոն համայնքի 9/12 ընտրատեղամասում Սահմանադրության քվեարկությունն ընթանում է ակնհայտ խախտումներով: Ահազանգի հետքերով մենք եղանք վերոնշյալ ընտրատեղամասում, որտեղ հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Սոֆիա Յորդեկյանը մեզ հետ զրույցում հաստատեց լուրերի իսկությունը.
Ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել Հայ Ազգային կոնգրեսի Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար, Մարտի 1-ի գործով ազատազրկման դատապարտված Տիգրան Բաղդասարյանը:
9/17 ընտրատեղամասի նախագահ Արմենուհի Մանուկյանը («Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ)` պատասխանելով 168.am-ի այն հարցին, թե մինչև այժմ նույնականացման քարտով քանի՞ մարդ է քվեարկել, և հասցնո՞ւմ եք հսկել, որպեսզի կրկնակի քվեարկություններ չլինեն, ասաց, որ դեռ հաշվառում չեն արել, թե նույնականացման քարտով քանի մարդ է քվեարկել:
RIA Novosi գործակալությունը, անդրադառնալով այսօր Հայաստանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, նշում է, որ Հայաստանի անկախ հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցել է հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրում մեկօրյա սուգ է հայտարարել: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակառուպցիոն կենտրոնը շարունակում է տեղեկություններ տրամադրել ընտրախախտումների վերաբերյալ:
Թիվ 10/20 ընտրատեղամասից ստացված ահազանգի կապակցությամբ դեկտեմբերի 6-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում «ilur.am»-ի լրագրող Ռաֆայել Աֆրիկյանից հաղորդում է ստացվել, որ ժամը 14:30-ի սահմաններում թիվ 10/20 ընտրական տեղամասում վստահված անձ Դավիթ Սիմոնյանը դիտավորությամբ հարվածել ու կոտրել է իր տեսախցիկը և վնասել լրագրողական վկայականը:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կայքում հրապարակվել են հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկություններ:
Կոլումբիայի իշխանությունները հայտնել են, որ հայտնաբերել են իսպանական խորտակված նավի բեկորները, որտեղ, ենթադրաբար, գտնվում են գանձեր, որոնց գինը ներկայում կարող է հասնել միլիարդավոր դոլարների:
Հարավ-Արևմտյան թաղամասի ընտրատեղամասերից մեկում կրակոցներ հնչելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ասվում է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ դրա՝ «168 Ժամ» էլեկտրոնային կայքում հրապարակվել է ««Քաղաքացի դիտորդի» արձանագրած խախտումները քվեարկության երկու ժամերի ընթացքում» վերտառությամբ հոդվածը, որում ներկայացված է, որ թիվ 9/27 ընտրական տեղամասում ընտրողների համար նախատեսված ցուցակում, որտեղ ստորագրում են քվեաթերթիկ ստանալուց առաջ, ժամը 9:00-ի դրությամբ արդեն եղել են «լցված» էջեր:
Կենտրոն համայնքի 9/13 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արմինե Կետիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընտրությունները տեղամասում նորմալ հունով են ընթանում։
Ժամը 12:00-ի դրությամբ ընտրախախտումների վերաբերյալ Օմբուդսմենի երևանյան և մարզային գրասենյակները ստացել են 19 ահազանգ, իրականացվել է 2 արագ արձագանքում, մնացած դեպքերում տրվել է բանավոր խորհրդատվություն։ Այս մասին նշվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության մեջ:
azatutyun.am-ը հրապարակել էր «ՀՀԿ անդամ ներկայացող կինը կոպտորեն խոչընդոտում է «Ազատության» լրագրողի աշխատանքը» վերտառությամբ նյութը: Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ ՀՀ Գլխավոր դատախազի հանձնարարությամբ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փաստի առթիվ ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
է: Ծնողները պետք է կարողանան երկխոսություն հաստատել երեխայի հետ, հարցադրումների շնորհիվ օգնել երեխային արտահայտել իրենց հուզող ապրումները, մտքերը և ապահովություն ու վստահություն ներշնչել երեխային:
Կենտրոն համայնքի թիվ 10/25 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Մարինա Փարսադանյանը, ով ներկնայացնում է ՀԱԿ-ը նշեց, որ մինչ այս պահը արտառոց խախտում չի գրանցվել։
«Կա՞ մի տրամաբանություն ունեցող ԱՅՈ-ական, որ հիմնավորի, որ քվեաթերթիկները սենց կարող են դասավորվել քվեատուփում»:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը «Մեդիա» կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդական խմբի կողմից արձանագրված ընտրախախտումները:
Ժամանակակից աշխարհում շատերի երազանքն է ավելորդ կիլոգրամներից և տհաճ ճարպերից ազատվելը: Այդ իսկ պատճառով հաճախ դիմում ենք այնպիսի կտրուկ միջոցների, որոնք վնասում են թե՛ առողջությունը, թե՛ արտաքինը: