
Հայաստանի առաջին նախագահը կոչ է արել քաղաքացիներին մասնակցել հանրաքվեին. RIA Novosi

RIA Novosi գործակալությունը, անդրադառնալով այսօր Հայաստանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, նշում է, որ Հայաստանի անկախ հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցել է հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին:
«Առաջինը՝ ես կոչ եմ անում մեր ողջ ժողովրդին գալ և քվեարկել, ազատորեն՝ առանց բռնանալու իր կամքի վրա և մի բան էլ հաստատ գիտեմ՝ որքան շատ իրական մարդ գա քվեարկելու, ես կրկնում եմ՝ իրական մարդ գա քվեարկելու, այնքան հանրաքվեի արդյունքներն ավելի օբյեկտիվ կլինեն»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը լրագրողներին:
Գործակալությունը հիշեցնում է, որ Տեր-Պետրոսյանը ներկայում գլխավորում է Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, որը դեմ է հանդես գալիս սահմանադրական բարեփոխումներին: