Ռուսաստանի ռազմածովային նավատորմի հրթիռային նավերը զորավարժություններ են անցկացրել Կասպից ծովում «հակառակորդի կողմից զանգվածային խոցման զենքի կիրառման պայմաններում», հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությանը:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 8-13-ն աշխատանքային այցով մեկնել է Բուենոս Այրես՝ մասնակցելու Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրիի երդմնակալության արարողությանը:
«Այսօր առավոտյան Գյումրու Տերյան փողոցում, Արարողոթյունների սրահ-ի սանդուքներին, ցրտից սառչած վիճակում հայտնաբերվել է մերձակա տնակներից մեկում բնակող տղամարդ»։
Air France-ի ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Սան Ֆրանցիսկոյից Փարիզ, ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Մոնրեալում ինքնաթիռում եղած պայթուցիկ սարքի մասին անանուն սպառնալիքների պատճառով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով ավիաընկերությանը:
Փաստաբանները դիմել են Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ՝ հայտնելով, որ Երևան քաղաքի որոշ վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներ խոչընդոտում են փաստաբանների կողմից իրենց մասնագիտական գործունեության իրականացմանը՝ չթողնելով վերջիններիս՝ որպես իրենց վստահորդների ներկայացուցիչներ, մասնակցելու հանձնաժողովների նիստերին:
Իրանն անցկացրել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում՝ խախտելով ՄԱԿ-ի ԱԽ-ի երկու բանաձևերը:
Սամվել Կարապետյանը` որպես սեփականություն, կստանա Մոսկվայի հենց կենտրոնում՝ Տվերսկայա ու Մալայա Դմիտրովսկայա փողոցների միջև ընկած հատվածում կառուցվելիք համալիրի 60%-ը: 120 հազար քմ տարածքով համալիրում կբացվեն գրասենյակներ, բնակարաններ ու խանութներ, մնացած մասը կանցնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործերի կառավարչին:
Արթուր Աբրահամը նշեց, որ ամուսնության արարողությունը չմասսայականացնելու որոշումը կապված է իր անձնական կյանքը լուսաբանել չցանկանալու հանգամանքով:
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն այսօրվա ասուլիսին անդրադառնալով ընդդիմության վերջին քայլերին, ասաց, որ ցանկացած տեսակի պայքար իր արդյունքն ունենում է. «Տարբեր ուժեր կնստեն ու դասեր կքաղեն, թե որտեղ են եղել իրենց սխալները, և ապագայի համար կկարողանան ավելի ճիշտ տեսլականներ ներկայացնել, կգիտակցեն, որ նախընտրական ծրագիրն ուղղակի ծրագիր չէ, այլ գործողություններ, որոնց համար պետք է քվե ուզեն ու […]
Բայց ցավով պետք է նշեմ, որ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեն որևէ բանով չէր տարբերվում նախկին բոլոր հանրաքվեներից կամ ընտրական գործընթացներից:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցառումների կազմակերպման գործում ունեցած ավանդի համար «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը և «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի տնօրեն և պրոդյուսեր Արտակ Հերիքյանը։
«Հրապարակ» օրաթերթի 2015 թվականի դեկտեմբերի 8-ի համարում զետեղված տեղեկության համաձայն՝ Գյումրիից խմբագրություն է զանգահարել թերթի մի ընթերցող և տեղեկացրել, որ գյումրեցիները խիստ վրդովված են:
Պեկինի իշխանություններն արտակարգ միջոցառումներ են ձեռնարկում այն բանից հետո, երբ երկուշաբթի Չինաստանի մայրաքաղաքում մառախուղի պատճառով հայտարարվեց վտանգավորության «կարմիր» աստիճան:
Զապը կապ չունի նման բաների հետ, Զապն իր մասնագիտությամբ իրավունք չունի, ինքը չի արել ոչ մի բան։ Իրանք չեն խառնվում, իրանց չի կարելի մտնել էդ կարգի բաների մեջ։ Իսկ եթե ես գնացել եմ… բա օպոզիցիան ինչի՞ ա գնում, ես պիտի գնամ իմ «այո»–ի ոնց որ ասած գովքն անեմ, դա բնական է. ես Աժ պատգամավոր եմ, գնում-բացատրում եմ, ով ոնց կուզի, թող քվեարկի։ Ամեն դեպքում նույն Զապը, ես, եթե գտնում ենք, որ ճիշտը սա է, ասում ենք, որ ճիշտը սա է, գնացեք ու սենց արեք։
7 ժամանակակից հարվածային «Մի-24Պ» ու տրանսպորտային «Մի-8ՄՏ» ուղղաթիռներով է համալրվել Հայաստանում Հարավային օկրուգի «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազան, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Հարավային օկրուգի մամլո ծառայությունը:
«Յա, հալալ եղնի, դուք մնացածի տեղը մտածեք, մենք չենք պարտվել, շատ մեծ հզոր ձայներ ենք հավաքել։ Ժողովուրդը ինչ-որ ասել է, այն էլ արել են, հաջողություն, ցտեսություն»:
Ես հաճախ եմ քայլում Երեւանի փողոցներով եւ առնվազն օրը մեկ անգամ մետրո եմ մտնում: Տեսնում եմ մարդկային բազմաթիվ դեմքեր` ուրախ, տխուր, անտարբեր, կենտրոնացած եւ այլն: Բայց դրանք բոլորը նորմալ մարդկանց դեմքեր են: 4-5 տարին մեկ, ինչպես նաեւ այս անգամ` «արտահերթ», ես գործընկերներիս նկարած կադրերում տեսնում եմ թաղային խուժանի դեմքեր` այն խուժանի, որին արդեն 20 տարի իշխանությունն օգտագործում է` «ընտրություններ» եւ «հանրաքվե» կոչվող միջոցառումների ժամանակ:
Երևանի Նորք-Մարաշ համայնքում զինված հանցախմբի կալանավորված անդամների թիվը հասել է 25-ի։ Վերջին տվյալներով՝ նոյեմբերի 28-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցախմբի կալանավորված անձանց թիվը 23 էր։
Թուրքիայի արևելյան մասում գտնվող Բինգյոլ նահանգի Կիգի քաղաքում տեղի է ունեցել 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Anadolu գործակալությունը:
Քննիչները շարունակում են աշխատել Մոսկվայի կենտրոնում գտնվող կանգառներից մեկում, որտեղ տեղի է ունեցել պայթյուն: Տրանսպորտի երթևեկությունը Պոկրովկա փողոցում՝ դեպի Սադովոյե կոլցո տանող ուղղությամբ, փակ է, հայտնում է TASS-ը:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ԿԸՀ-ի կողմից հանրաքվեի արդյունքների վերջնական հրապարակումից հետո «Ոչ»-ի միասնական շտաբը կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ԿԸՀ-ի հրապարակած արդյունքների հավաստիությունը։
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության և Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) նախնական հայտարարությունը ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման մասին:
Հրապարակ օրաթերթի՝ «Գյումրիում՝ Ավետիսյանների ընտանիքի չափահաս անդամների անունները ընտրացուցակներում լինելու և դրանց դիմաց ստորագրությունների առկայության վերաբերյալ…» հրապարակումը, Շիրակի մարզի դատախազի կողմից ուղարկվել է քննչական կոմիտեի մարզային ստորաբաժանում՝ նյութեր նախապատրաստելու համար:
ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարազատ Առինջ գյուղում ակնառու հաղթանակ է տարել «այո»-ն: Ըստ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, այստեղ արձանագրվել է 1680 «այո» եւ 669 «ոչ»:
Թուրքիան հրաժարվում է զորքերը դուրս բերել իրաքյան տարածքից՝ անտեսելով Բաղդադի բողոքը: Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով թուրք բարձրաստիճան պաշտոնյային:
Սիրելի գործընկերներ , ես աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել և մասնակցելու եմ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին: Հույս ունեմ, որ մեր աշխատանքային սկիզբը կունենա ոչ թե ավարտ, այլ շարունակություն` մի փոքր այլ ձևաչափի մեջ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կոչ է արել արգելել մուսուլմանների մուտքն ԱՄՆ՝ կապված Կալիֆոռնիայի Սեն-Բեռնարդինո քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետ, ինչի հետևանքով սպանվել էր 14 մարդ:
Անտարբերություն, թե աշխատանքի թերացում: Դետեմբերի 7-ին` ժամը 12:00-ից, շուրջ 4 ժամ ու կես ՇՄ-ում եթերազրկվել են երևանյան մի քանի հեռուստաալիքներ, նաև խաթարվել է Ռադիո Հայ Գյումրի ռադիոկայանի հեռարձակումը:
ԴԱԻՇ-ի սպառազինությունների մեծ մասը զինյալների ձեռքն է ընկել Մոսուլում իրաքյան բանակի պահեստներից, հայտնում է ամերիկյան իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը: