Լրացուցիչ ցուցակներում ընգրկվածները տարօրինակ ակտիվություն են ցուցաբերում

Կենտրոն համայնքի 9/13 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արմինե Կետիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընտրությունները տեղամասում նորմալ հունով են ընթանում։

Միակը տարօրինակ բանը, որ նկատել են, լրացուցիչ ցուցակներում ներառված մարդկանց ակտիվ քվեարկությունն է։ Հանձնաժողով անդամ, «Ժառանգության» ներկայացուցիչ Աննա Գասպարյանը նույնպես շատ տարօրինակ համարեց լրացուցիչ ցուցակներում գրանցված քաղաքացիների մասնակցությունը ընտրություններին և նշեց. «Շատ տարօրինակ է, որ լրացուցիչ ցուցակներում առկա գրեթե բոլոր քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը»։

Երբ մենք խոսում էինք հանձնաժողովի անդամ «Ժառանգության» ներկայացուցչի հետ, անձը ներկայանալ չցանացող մի երիտասարդ խոչընդոտեց լրագրողի և հանձնաժողովի բնականոն զրույցի ընթացքը և այն պահին, երբ հանձնաժողովի անդամը մտահոգություն էր հայտնում այն մասին, որ լրացուցիչ ցուցակներում գրանցված ընտրողները չգիտեն իրենց հասցեն, երիտասարդը հայտարարեց.

«դուք իրավունք չունեք հարցնելու մարդկանց հասցեները»։ Լրագրողին այն հարցին, թե ո՞վ եք դուք, որ ներկա եք ընտրատարածքում և խոչընդոտում եք զրույցը, երիտասարդը պատասխանեց. «Ես կարող եմ չներկայանալ»։ Մեր տեղեկություններով, երիտասարդը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է, սակայն հայտնի չէ, նա վստահված անձ է, թե հանձնաժողովի անդամ:

Տեսանյութեր

Լրահոս