Վրաստանի ներքին գործերի նախարարությունն առգրավել է անօրինական զենք ու զինամթերք, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
Կանադայի հայկական համայնքում արդեն տեղյակ են Հայ առաքելական եկեղեցու Կանադայի հայոց թեմի (անթիլիասական) առաջնորդ գերաշնորհ Տեր Մեղրիկ եպիսկոպոս Բարիքյանի հրաժարականի մասին:
Ռիխտերի սանդղակով 7,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանում, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը:
Տարիների չամոքվող վիշտ ու ավերածություններ պատճառած 88-ից անցավ 27 տարի: Քառորդ դարից ավելի հիշողությունը լի է ցավով ու կսկիծով, քանզի մեր քաղաքի պատմության ամենավշտալի էջը` Դեկտեմբերի 7-ը, դրոշմված է յուրաքանչյուր գյումրեցու կենսագրության մեջ:
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը տեղի ունեցած ընտրական խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 127 հաղորդում, որոնց գերակշիռ մասը վերաբերում է ԶԼՄ-ներով տարածված ահազանգերին։
Նվազագույնը 4 սիրիացի զինծառայող է սպանվել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով, որոնց թիրախը Դեր Զորում սիրիական բանակի զինապահեստներն են եղել, հայտնում է Բրիտանիայում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգային կենտրոնը:
Հնդկական «Բոինգ» ինքնաթիռը, որը իրականացնում էր տրանսատլանտյան չվերթ, արտակարգ վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում այն բանից հետո, երբ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է:
Լատվիայի կառավարության ղեկավար Լայմդոտա Ստրաույուման այսօր հայտարարել է հրաժարական ներկայացնելու մասին, հայտնում է Interfax-ը:
Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը կոչ է արել Սաուդյան Արաբիային դադարել աջակցել արմատական իսլամիստներին՝ ֆինանսական աջակցություն չտրամադրել ֆունդամենտալիստական հայացքներ ունեցողներին այլ երկրներում մզկիթներ կառուցելու համար:
Պորտուգալիայի առաջնության 12-րդ տուրում տեղի է ունեցել «Մարիտիմու»-«Սպորտինգ» հանդիպումը: Հայ ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թիմը պարտվել է առաջատար «Սպորտինգին» նվազագույն հաշվով:
ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի ղեկավար Ակրամշո Ֆելալին էլ նշեց, թե արձանագրել են, որ ընտրողներին հնարավորություն է տրվել՝ իրենց կամքն ազատ արտահայտել:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի թիվ 114 դպրոցում գտնվող 10/20 ընտրատեղամասում «Ի լուր» կայքի լրագրող Ռաֆայել Ա.-ի տեսախցիկը կոտրել են, բռնություն գործադրել, քաշքշել, պատռել են հագուստը և խոչընդոտել մասնագիտական գործունեություն իրականացնելուն:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 30/21 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։
Հանցագործին, ով դանակով հարձակվել էր Լոնդոնի մետրոյում անծանոթ տղամարդու վրա, առաջադրվել է սպանության փորձի մեղադրանք: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Վենեսուելայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակել է «Ժողովրդավարական միասնության կլոր սեղան» ընդդիմադիր բլոկը:
Ճապոնիայի Կումամոտո պրեֆեկտուրայում՝ Կյուսյու կղզում, ժայթքել է Ասո հրաբուխը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ «Նակադակա-1» խառնարանից մոխրի ու ծխի ամպերը բարձրացել են մինչև 700 մետր:
Մի քանի րոպե առաջ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտակայքում հավաքված մի խումբ քաղաքացիներ ցանկություն են հայտնել ներս մտնել հանձնաժողովի շենք և իրենց ունեցած որոշակի մտահոգությունների կապակցությամբ քննարկումներ անցկացնել ԿԸՀ նախագահի հետ:
ԱՄՆ-ի համար ահաբեկչության սպառնալիքը իրական է, սակայն Ամերիկան պատրաստ է ոչնչացնել ցանկացած սպառնալիք, ներառյալ՝ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Երթևեկության անվտանգության բարելավման, մերկասառույցի պայմաններում ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով՝ 2015 թ. դեկտեմբերի 7-ին Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում կամրջի վրա երկու ուղղություններով առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40կմ/ժ:
Հայաստանի ընտրողների բացարձակ մեծամասնությունը՝ 63,35%-ը, կողմ է հանդես եկել կիրակի օրը երկրում անցկացված սահմանադրական բարեփոխումների նախագծի օգտին, որը դրվել էր հանրաքվեի: Նման տվյալներ է ներկայացնում Հայաստանի ԿԸՀ կայքը, որը ավարտել է բոլոր՝ 1997 ընտրական տեղամասերի ձայների հաշվարկը:
BBC Russian-ը, անդրադառնալով Հայաստանում երեկ անցկացված հանրաքվեին, հայտնում է, որ երկրում հանրաքվեին մասնակցածների մեծ մասը քվեարկել է կառավարման խորհրդարանական համակարգի օգտին:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 02.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 01.25-ին շմոլ գազից թունավորման նախանշաններով Հրազդանի ԲԿ են հոսպիտալացվել Սոլակ գյուղի 5-րդ փողոցի 10-րդ նրբանցքի թիվ 5 տան բնակիչներ Կ. Ն.-ը (ծնված 1977թ.), Ժ. (ծնված 2001թ.) և Գոռ (ծնված 1999թ.) Սուքիասյանները:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 00.58-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարկ-Եղվարդ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է:
Դեկտեմբերի 6-ի ժամը 22.00-ի դրությամբ ոստիկանությունում ուսումնասիրվել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքին հետևած կառույցների և քաղաքացիների 234 ահազանգ, որոնցից 16-ը ստացվել է «Թեժ գծով», 218-ը` զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ են:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ 176 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքերում գերակշիռ ձայներ է ստացել «Այո»-ն:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների հմաձայն՝ 151 ընտրատեղամասերի արդյունքերում հաղթել է «Այո»-ն:
Եղևնու ու սոճու կոները հիանալի բնական նյութ են, որոնք կարելի է հնարավորինս տարբեր եղանակներով օգտագործել:
Արդյո՞ք եկեղեցում կարելի է ձայնակցել քահանային և սարկավագներին: