Էրեբունի վարչական շրջանի թիվ 13/13 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Ավետիսյանը մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ այս պահի դրությամբ ընտրատեղամասում ոչ մի խանխտում, արտառոց դեպք կամ բողոք չի եղել։
Դեկտեմբերի 5-ին առաջնագծում՝ Ադրբեջանի Տերտերի շրջանի հատվածում, սպանվել է Ադրբեջանի բանակի ավագ լեյտենանտ, 1988 թ. ծնված Մոլլաև Աբդուլլա Մոլլա օղլուն (Mollayev Abdulla Molla oğlu), ևս 2 զինծառայող վիրավորվել են:
Դիտարկելով մամուլը, կարելի է ասել, որ եթե անգամ հանրությունը մոտ երկու ամիս առաջ բացարձակ տեղյակ չէր, թե ինչ է կատարվում Սահամանդրության շուրջ, մամուլը կարողանում էր լրացնել այդ բացը և ամսվա կտրվածքով 30-40 հրապարակում անպայման անդրադառնում էր դրան:
Հանձնաժողովն ունի երկու ընդդիմադիր ներկայացուցիչ ի դեմս՝ «Օրինաց երկիր» և Հայ ազգային կոնգրեսի։ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Մելքոնյանը ասաց, որ ինքը հակված է շատ խիստ հետևել ընտրությունների ընթացքին և այս պահի դրությամբ ոչ մի խախտում չի նկատել։ Ընտրատեղամասում ներկա է են երկու ոստիկան, ովքեր հետևում են ընտրությունների ընթացքին։
Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ 9/11 ընտրական տեղամասի ցուցակներում առկա են այլ համայնքներում հաշվառված անձինք:
«Երբ սպիտակ թղթի վրա սև կետ ես նկարում և մարդուն հարցնում, թե ի՞նչ է նա տեսնում, պատասխանն է՝ սև կետ: Բայց չէ՞ որ այդ սև կետը շրջապատված է սպիտակով: Ես ցանկանում եմ, որ իմ գիրքն ընթերցելով՝ տեսանելի լինի նաև սպիտակը: Եթե մարդն առողջ է, ֆիզիկական ոչ մի խնդիր չունի, միշտ ունենում է պատճառներ, թվացյալ պատճառներ, որպեսզի իր օրը տխուր ավարտի: Երբ մարդն ունի տուն, և նրա ոչ մի տեղը չի ցավում, կցանկանայի, որ նա փորձեր ավելի հեշտ ապրել, փորձեր վայելել կյանքի ամեն մի վայրկյանը…»:
Էրեբունի վարչական շրջանում տեղակայված թիվ 11/09 տեղամասի հանձնաժողովի նախագահ, Հանրապետական Վալենտինա Ղուկասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ ոչ մի խախտում և արտառոց դեպք չի նկատել ընտրատեղամասում։
Հաշվի առնելով աշխարհաքաղաքական բարդ իրադրությունը և փորձելով խանգարել Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ընթացող պետական նշանակության միջոցառումները, հակառակորդը շարունակում է ապակայունացնել իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ ինտենսիվորեն տարբեր տրամաչափի հրաձգային, ականանետային և հրթիռային զինատեսակներից խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը:
Իր ընտրական իրավունքերի պաշտպանության նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ 51 շենքի բնակիչ Շ. Գ. Մ-ը, ով հայտնում է, որ իրենց շենքի բնակիչների ընտրելու վայրը փոխվել է, սակայն ընտրելու տեղամասի վերաբերյալ ծանուցում չեն ստացել, ինչը քաղաքացին դիտարկում է որպես իր ընտրական իրավունքի խախտում:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հայտարարում է, որ վճռական է խաղաղ դիմադրության մեթոդներով ժողովրդի կամքի պարտադրման միջոցով մեր երկրում սահմանադրական կարգի հաստատման իր ծրագրին:
Քիչ առաջ թիվ 10/08 ընտրատեղամաս այցելեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով բավականին բարձր տրամադրություն ուներ։ Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրենք կազմակերպչական աշխատանքներն են կատարել, իսկ հանրաքվեն պետք է կատարվի ժողովրդի միջոցով։
Քիչ առաջ Էրեբունի վարչական ջրջանում տեղակայված թիվ 13/15 ընտրատեղամասում քվեարկեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը: 168.am-ի հետ զրույցում Մ. Սեդրակյանն ասաց, որ այս պահի դրությամբ ընտրություններն ընթանում են ակտիվ և խաղաղ, և ինքը դեռևս որևէ խախտում չի գրանցել:
Իտալիայի Լենյարո կոմունայի եկեղեցականը յուրացրել է եկեղեցուն բարեգործական նպատակով նվիրաբերված 100 հազար եվրոն:
Ինչպես նշում է ուղևորներից մեկը, դա կազմակերպում է համատիրության ղեկավար Բախշիկ Պլուզյանը:
BBC-ի ռուսական ծառայությունը, անդրադառնալով այսօր Հայաստանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, գրում է, որ հանրաքվեն նախատեսում է անցում խորհրդարանական հանրաքվեին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիտորդներից ստացել է առաջին ահազանգը: Վանաձորի 29/8 տեղամասում ընտրողներին տեսանելի վայրում պատին փակցված թերթիկի վրա հանձնաժողովի ներկա անդամների դիմաց գրվում է «այո» բառը, իսկ բացակաների դիմաց՝ «բացակա»:
Ռուսական Vesti-ն անդրադարձել է Հայաստանում անցկացվող սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, որը նախատեսում է նախագահական կառավարումից անցում խորհրդարանական կառավարման:
Ռուսական RIA Novosti գործակալությունն անդրադարձել է Հայաստանում այսօր անցկացվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
Կանանց մեծ մասը նախընտրում է անել 2-3 տեսակ՝ ազատ թողնել վարսերը, պոչ կապել կամ հյուսել:
Պամելա Անդերսոնը նկարահանվել է LOVE Magazine-ի Սուրբ Ծննդյան օրացույցի համար: Դրա համար 48-ամյա դերասանուհին վերածվել է խոհարարի՝ կարճ, սև-սպիտակ մինի ֆիլմում, հայտնում է korrespondent.net-ը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտն իրականացնում է դիտորդական առաքելություն թիվ 1 ընտրատարածքում: Ըստ http www.hra.am-ի, արդեն գրանցվել են առաջին խախտումները:
41 ընտրատարածքների շուրջ ավելի քան 1900 ընտրատեղամասերում Հայաստանի բնակչությունը կքվեարկի՝ այո կամ ոչ՝ այդպիսով արտահայտելով իր վերաբերմունքը ՀՀ սահմանադրության նոր նախագծին:
Գաղափարն աջակցություն է ստացել միայն Ասիական և Աֆրիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիաների կողմից: ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշում չի կայացրել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը 40-ի հասցնելու մասին: Այդ մասին հաղորդում է ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Վոլֆգանգ Նիրսբախը:
Երևանի «Արարատը» և «Փյունիկը» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային են ներկայացրել տարվա լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում թիմի 5 թեկնածուների անունները:
Դեկտեմբերի 7-ին Գրինվիչի ժամանակով (UTC) 15:34-ին (Հայսատանի ժամանակով՝ 19:34-ին) տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ՝ Վեներայի ծածկումը Լուսնի կողմից։
The Money Team ընկերության աշխատակիցները, որը զբաղվում է ամերիկացի բռնցքամարտիկի բրենդով ապրանքների իրացմամբ, Սուրբ Ծննդյան նվեր են մատուցել:
Եթե հաճախակի եք ճակատի հատվածում ցավեր զգում և փնտրում եք որևէ միջոց, որը կօգնի հանգստացնել այդ սաստիկ ցավերը, ապա հետևեք justhealthylifestyle-ի առաջարկած հնարքին: Միակ բանը, որ ձեզանից կպահանջվի, եփած ձու և բամբակե սրբիչ ճակատին դնելն է: Այս հնարքը բացահայտել է մի ամերիկուհի, ով անընդհատ տառապում էր ճակատային ցավերից: Եվ այսպես, ի՞նչ է պետք անել: Ձուն […]
Nutella-ն համեղ շոկոլադե քսուք է, որը դուր է գալիս գրեթե բոլորին, սակայն քչերը գիտեն, որ սա այն ուտելիքներից մեկն է, որը, ըստ healthyfoodteam.com-ի՝ իր մեջ մեծ քանակությամբ գենամոդիֆիկացված օրգանիզմներ է պարունակում:
Համացանցում հայտնվել է ևս մեկ լուսանկար, որը դիտելիս մարդիկ տարբեր պատասխաններ են տալիս: Նկարում պատկերված են դեղահաբեր, որոնք մարդկանց մի մասի աչքերով կապույտ և կարմիր են: Մյուսները պնդում են, որ երկու դեղահաբերն էլ մոխրագույն են: