
Այրեք օրգանիզմի ճարպերը

Ժամանակակից աշխարհում շատերի երազանքն է ավելորդ կիլոգրամներից և տհաճ ճարպերից ազատվելը: Այդ իսկ պատճառով հաճախ դիմում ենք այնպիսի կտրուկ միջոցների, որոնք վնասում են թե՛ առողջությունը, թե՛ արտաքինը:
Հյուծող մարմնամարզությունները, դեղորայքն ու վիրահատական միջամտություններն ավելորդ կիլոգրամներից ազատվելու փորձի միայն մի քանի տարբերակ են:
Եթե հոգնել եք անընդմեջ դիետաներից և ծանր ֆիզիկական վարժություններից, ապա ձեզ ենք ներկայացնում մի ըմպելիք, որը կօգնի ազատվել օրգանիզմի տհաճ ճարպերից: Սա ոչ միայն մաքրում է ճարպերը, այլև ազատում է օրգանիզմն անցանկալի տոքսիններից:
Ձեզ անհրաժեշտ է միայն երկու բաղադրիչ
- 400 գ նեխուր
- 1 կգ կիտրոն
Պատրաստման եղանակը
Նեխուրն աղացեք, ավելացրեք 2լ ջուր և մի փոքր կիտրոնի կեղև, մոտավորապես 20 րոպե եփեք, ապա թողեք սառչի 5-6 ժամ: Կիտրոնի հյութը քամեք և ավելացրեք աղացած նեխուրին: Խառնուրդը քամեք և լցրեք ապակե տարայի մեջ:
Այս խառնուրդը պետք է օգտագործել ուտելուց առաջ, օրական 3 անգամ: Խմեք մոտավորապես 100 մլ այս խառնուրդից, կարող եք այն նաև բացել ջրով, եթե չափազանց խիտ է ստացվել ձեզ համար:
Մնացած զանգվածը պահեք սառնարանում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը