Բացառիկ տեղամաս. Խախտումներ չեն արձանագրվել

Կենտրոն համայնքի թիվ 10/25 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Մարինա Փարսադանյանը, ով ներկնայացնում է ՀԱԿ-ը նշեց, որ մինչ այս պահը արտառոց խախտում չի գրանցվել։

Միայն առավոտյան անձը չճշտված ինչ-որ մեկը ելումուտ է արել ընտրատարածք՝ ներկայանալով որպես էլեկտրատեխնիկ, բայց ընտրատեղամասը սպասարկող ոստիկանները դուրս են հրավիրել նրան։ Ոստիկաններն արձանագրել են այս դեպքը։ Հանձնաժողովի նախագահը ավելացրեց, որ կան տեխնիկական բնույթի բողոքներ։ Մարդիկ տեղեկացված չեն եղել, որ կենսաչափական անձնագրերով չեն կարող քվեարկել և ընտրության եկած քաղաքացիները բողոքել են, թե ինչո՞ւ նախապես իրենց տեղյակ չեն պահել այդ մասին, ինչպես նաև բողոքել են նույնականացման քարտերից, որովհետև դրանց վրա կնիքը չի պահպանվում։

ՀԱԿ-ը ներկայացնող հանձնաժողովի նախագահի խոսքով, ընտրությունների պատմության մեջ առաջին անգամ արդյունավետ համագործակցում են ոստիկանների հետ: Նա տեղեկացրեց նաև, որ բացի ՀԱԿ-ից և Հանրապետական կուսակցությունից, որևէ այլ կուսակցության կամ ուժի վստահված անձ չի ներկայացել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031