Բաժիններ՝

«Մենք կարող էինք ավելի շատ խփել». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի«» դեմ անցկացրած առաջին խաղում տարած հաղթանակի մասին (2:0):

«Դա շատ լավ էր: Կարևոր չէ, թե ինչքան հաջող ես դու խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ, միևնույն է, պահեր ստեղծելը դժվար է: Մենք կարող էինք ավելի շատ խփել առաջին խաղակեսում, բայց սա կյանք է:

Շատ կարևոր էր երկրորդ գոլը խփելը: Գիտենք, որ սա միայն առաջին խաղն էր, բայց կարևոր էր հաղթելը, և մենք դա արեցինք: Հիմա մեր դրությունը լավ է, և մենք ցանկանում ենք առաջ գնալ:

Մթնոլորտն այսօր ուղղակի անհավանական էր, հիասքանչ: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր մասնակցել էին դրան: Սա այն «Լիվերպուլն» էր, որը ես գիտեի մինչև այստեղ գալը»,- ասել է Կլոպը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս