«El Mundo Deportivo»-ն տեղեկացնում է, որ Կատալոնական «Բարսելոնային» հաջողվել է որոշակի հաջողություններ գրանցել Թուրինի «Յուվենթուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը ձեռք բերելու շուրջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցությանը, ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններին, հարկային ու մաքսային վարչարարությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Թբիլիսիի բնակիչներին զգուշացրել են, որ քաղաքում հայտնվել են մեծ քանակությամբ օձեր: Նման հայտարարություն է արել Թբիլիսիի քաղաքապետարանի մոնիթորինգի գործակալությունը, հայտնում է Interfax-ը:
Հուլիսի 2-ին Մալթայի Պաոլա քաղաքի «Հիբերնիանս» մարզադաշտում Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի մեկնարկային խաղում «Ուլիսը» մրցելու է «Բիրկիրկարա» թիմի հետ:
Ծագումով հայ հեռուստաաստղ ՔԻմ Քարդաշյանի այցը Երևան դարձել է երկրում շարունակվող սոցիալական անկարգությունների կատալիզատոր: Այս մասին The Daily Beast օնլայն պարբերականում գրել է ռուս լրագրող Աննա Նեմցովան:
Եգիպտոսի գլխավոր դատախազ Հիշամ Բարակատը Կահիրեում իր ավտոմեքենան պայթեցնելու հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով եգիպտական ԶԼՄ-ներին:
168.am-ի հետ զրույցում երիտասարդներն ասացին, որ իրենք որևէ քաղաքական ուժի, նախաձեռնության չեն հարում՝ երթն ինքնաբուխ է:
Ուզում եմ նշել, որ ցուցարարներ կողմից «ՍԱՆԻՏԵԿ» ընկերության սեփականությունը հանդիսացող աղբամանների տեղափոխումը, ապօրինի տիրապետումը կամ վնասումը կարող է առաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն: Նման գործողություններով ցուցարարները խափանում են ընկերության բնականոն գործունեությունը, քանի որ ընկերությունը պատասխանատվություն է կրում աղբահանության գործընթացի հետ կապված իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար, ինչն էլ իր հերթին կարող է առիթ դառնալ Ոստիկանության կողմից համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
Մամուլում մեկը մյուսի հետևից տարածվում են նորություններ, որոնք ասում են, որ ինչ-որ հայտնի ակումբ ցանկանում է իր կազմում տեսնել Արդա Թուրանին:
«Ուֆան» պայմանագիր էր ստորագրել իսպանացի Պաբլո Դե Լուկասի հետ ուրբաթ օրը, իսկ կիրակի ակումբի պաշտոնական կայքը հայտնեց, որ ֆուտբոլիստը չի խաղա նոր մրցաշրջանում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին, ովքեր Հայաստան են ժամանել «Հաղորդակցվել` հաղորդակցության ոլորտի բարելավման նպատակով» թեմայով մեդիահամաժողովի շրջանակում:
Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 34 817 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24 963 տոննայի դիմաց:
«Ով ոնց ուզում է, կարող է հասկանալ: Ես, որպես «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամ հայտարարում եմ, որ այս պահին մենք դուրս ենք եկել սոցիալական պայքարի՝ կասեցնելու բնակչության ուսերիբ հայտնված ֆինանսական ծանր բեռը: Թող ոչ ոք չփորձի այս շարժմանը քաղաքական երանգ տալ»,- ասաց ակտիվստը:
Եթե համոզված ենք, որ էլեկրականացված Երևանի այսօրվա իրավիճակը ավելի մեծ է, քան` հոսանքի սակագնի 16-22% բարձրացումը, եթե համոզված ենք, որ էլեկտրական հոսանքի սակագնի բարձրացումը չէ մեր երկրի ամենաճգնաժամային խնդիրը, եթե համոզված ենք, որ էլեկտրական հոսանքի գնի բարձրացումը պարզապես գոյություն ունեցող լուրջ ախտի ախտանիշներից մեկն է, ապա ես վստահ եմ, որ սփյուռքի լռությունը ի շահ մեզ է՝ Հայաստանի հանրապետության քաղաքացիներիս և բնակիչներիս:
«Ձեր արյունքը մի ուրացեք… կոոպերատիվ կռվողներ»: Այնուհետև մոտենալով ցուցարարներից մեկին՝ բղավելով ասաց. «Ես Գասպարյան Վովան եմ, Վովան եմ…»:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Գագիկ Մելիքյանը եւ Արծվիկ Մինասյանը, Բելառուսի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հունիսի 29-ին հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ:
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ իրավախախտման 4 դեպք է հայտնաբերվել, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ: 2 հասցեում քանդվել են ապօրինի շինությունները: Եվս 4 դեպք հայտնաբերվել է շինհրապարակների կազմակերպման կանոնների խախտման մասով: Հանձնարարվել է աշխատանքները պահել մշտական հսկողության ներքո:
Արդեն 2-րդ տարին է, որ ահազանգում եմ այն մասին, որ Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Խաչատրյանը զավթել է Բաբաջանյան 18/3 հասցեում իրեն ամրագրված հողակտորին հարևան, նույն մակերեսով հողակտորը: Այս մասին ինքներդ վկայեցիք Երևանի ավագանու անցյալ տարվա նիստերից մեկի հարց ու պատասխանի ժամանակ: Ամեն երկուշաբթի գործակարգավարականի ժամանակ սպասում եմ, որ Հայկ Ասատրյանը հողազավթումների մեջ կնշի այս հասցեն, բայց այդպես էլ չի ասվում, որը վկայում է քաղաքին պատկանող հողերի մութ գործարքների մասին: Ո՞վ գիտե, թե նման քանի հողազավթում կա Երևանում և դրանով որքան վնաս է պատճառվում Երևանի բյուջեին:
«Այսօր, իմ կարծիքով՝ առաջացավ զգացմունքային իրավիճակ, երբ մարդիկ իրար նկատմամբ վիրավորական, անհարգալից դրսևորումներ, գնահատականներ են տալիս, դա զգացմունքային առումով կարող է մի պահ առաջանալ, որ հիմա անհրաժեշտ է հաղթահարել, որովհետև կարևոր գործառույթ է տեղի ունենում: Իրական գործընթացներ են մեր երկրի համար կատարվում, անհրաժեշտ է, որ դրա փոխարեն ձևավորվի կարծիքների փոխանակում՝ փոխադարձ հարգալից մթնոլորտում, ինչը բխում է մեր երկրի Սահմանադրությունից, որովհետև մենք պարտավոր ենք իրար կարծիքը հարգել և ոչ ոք չի կարող հարկադրել ինչ-որ մեկին հրաժարվել իր կարծիքից»:
«…ունենք բազմաթիվ կռված հերոսներ, ովքեր հիմա մեծագույն սխալներ են անում. ի՞նչ է՝ իրենց էլ եք արդարացնում: Հա ու մի բան էլ՝ ով որ հետս ուզում ա խոսել ոչ քաղաքական, այլ ռազբորկի տեսքով՝ կասկածող չլինի, որտեղ պետք լինի, երբ պետք լինի՝ կհանդիպենք. Անկախ քննադատություններից՝ սիրում եմ ձեզ, դուք մեր ժողովուրդն եք ու եթե որևէ սխալ ենք արել, ուղղակի ներողամիտ եղեք. չէ՞ որ ձեզանից շատերն էլ մեզ միայնակ էին թողել…»:
«Վերջին շրջանում ոստիկանական և քաղաքացիական հագուստով մարդիկ ավտոմեքենաներով և հետիոտն ամենուրեք հետևում են Ժ. Սէֆիլյանին, նրա տեղաշարժի մասին զեկուցում հեռախոսներով, իսկ երեկ երեկոյան քաղաքացիական հագուստով անհայտ անձինք մի քանի ավտոմեքենաներով հետապնդել են նրան և ամբողջ գիշեր հերթապահել նրա բնակարանի շրջակայքում»:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ հանրապետության բուհերում շարունակվում են նաև պետական ավարտական (ամփոփիչ ատեստավորման) քննությունները և ես շատ նամակներ եմ ստանում նաև այս հարցով, հիշեցնեմ ուսանողներին մի շարք հանգուցային դրույթներ»:
Անօդաչու սարքը տեսանկարահանել է Բաղրամյան պողոտան
Բաղրամյան պողոտայում ցուցարարները դեռ շարունակում են պայքարել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: Այս պահին այնտեղ մարդկանց թիվն այդքան էլ մեծ չէ, իսկ ցուցարարների շարքերում հիմնականում մեծահասակներ են:
AdMe.ru-ն առաջարկում է մի կողմ դնել գեղեցկության չափանիշները ու հիանալ իրականությամբ: Հիշեք, որ անկախ ձեր կառուցվածքից՝ դուք հրաշալի եք:
«Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ի շահերը դատարանում ներկայացնում են փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանը եւ Կարեն Կիրակոսյանը:
Երիտասարդը միայն ազատ արձակվելուց հետո է իմացել, որ իր լուսանկարը նման լայն արձագանք է ստացել:
Դավիթ Հարությունյանը ասել է, թե այն դեպքում, երբ պարզվի, որ սակագնի բարձրացումը արդարացված չէ, ապա կառավարությունը հետ կգանձի այդ գումարները բաշխիչ ցանցերից:
«Հերթով մտա հանրապետականների ու իշխանական ֆեյքերի էջերը, բոլորը սրբացնում են Ազատության հրապարակում հավաքվածներին..
Ժողովուրդ, հերիք է իրար վրա ցեխ շպրտեք ու պիտակավորեք… Դրանով դուք վարկաբեկում եք ամբողջ էս վերջին օրերը.