Երկու քարի արանքում. Նեյմարը չի կարողանում ընտրել հավաքականի և ակումբի միջև
Բրազիլիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը հայտնվել է երկու քարի արանքում: Բանն այն է, որ Նեյմարն ամռանը հավաքականի հետ պետք է մասնակցի Ամերիկայի գավաթին և Օլիպիական խաղերին, սակայն կատալոնական ակումբը չի ուզում, որ Նեյմարն ակումբ վերադառնա գերհոգնած:
Կատալոնացիները խնդրել են Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ այդքան չծանրաբեռնել Նեյմարին, սակայն բրզիլացիները կտրուկ մերժել են: Սա վեճի առարկա է դարձել ֆուտբոլային գործիչների միջև: «Բարսելոնայի» ու բրազիլական ֆուտբոլի ղեկավարները կարող են լրջորեն վիճել:
Կատալոնական ակումբը չի կարողանա խոչընդոտել Նեյմարի՝ Ամերիկայի գավաթին մասնակցելուն, քանի որ մրցաշարը ՖԻՖԱ-ի օրացույցում է: Սակայն կատալոնացիները կարող են ստիպել Նեյմարին ընտրել ակումբի և Օլիմպիական խաղերի միջև:
Սիրարփի Աղաբաբյան