Բաժիններ՝

Ճապոնացիները պլաստիկը քայքայող մանրէներ են հայտնաբերել

Ճապոնացի քիմիկոսները հայտնաբերել են նոր տեսակի մանրէներ (Ideonella sakaiensis 201-F6), որոնք կարող են քայքայել պլաստիկը (համենայն դեպս պոլիէթիլենտերեֆտալատը՝ դրա առավել տարածված տեսակը): Հետազոտությունը հրապարակվել է Science հանդեսում, իսկ դրա մասին հակիրճ հաղորդել է The Guardian-ը:

ՄանրԷները հայտնաբերվել են բնական պամաններում (օվկիանոսում) մանրէական օրգանիզմների սքրինինգի միջոցով: Ideonella sakaiensis 201-F6-ները պոլիէթիլենտերեֆտալատն օգտագործում են իրենց ածխածնային եւ էներգետիկական փոխանակություններում:

Պոլիէթիլենտերեֆտալատը ջերմակայուն պլաստմասսաների տարածված տեսակն է: Դրանից պատրաստվում են շշեր հեղուկների համար եւ հագուստ: Աշխարհում արտադրվող պլաստմասսաների մեկ վեցերորդ մասը պոլիԷթիլենտերեֆտալատ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս