Բազուկի հյութ՝ ամբողջ օրգանիզմի համար

Healthyfoodteam կայքը ներկայացնում է բնական ըմպելիք, որն արդեն հարյուրամյակներ շարունակ օգտագործվում է տարբեր մշակույթների ժողովրդական բժշկության մեջ: Այս հյութը հրաշալի կերպով վերականգնում է օրգանիզմը, լավացնում է իմունային համակարգը, մաքրում է արյունն ու էներգիա է հաղորդում ամբողջ օրգանիզմին: Ամենակարևորն այն է, որ այս հյութն օգնում է պայքարել քաղցկեղածին բջիջների դեմ:

Հյութը չափազանց հեշտ է պատրաստվում, ձեզանից կխլի ընդամենը 3 րոպե: Հյութի համն այնքան էլ հաճելի չէ, սակայն պետք է հասկանալ, որ այն շատ օգտակար է:

Եթե հոգնած եք, ընկճված և թույլ եք ձեզ զգում, ապա այս հրաշք հյութը կօգնի ձեզ:

Բաղադրություն

Կարդացեք նաև

  • 1 կգ բազուկ
  • 1 կգ մեղր
  • 3 նարինջ
  • Կես կգ գազար
  • 3 խնձոր
  • 1 կիտրոն

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները լվանալուց հետո՝ կեղևազատեք կիտրոնն ու նարինջը, լավ խառնեք: Ապա ավելացրեք մյուս բաղադրիչներն ու կրկին բլենդերով հարեք: Կարմիր գույնի հյութը լցրեք ապակե տարայի մեջ և պահեք սառնարանում:

Ամեն օր՝ նախաճաշից առաջ այս հյութից կես բաժակ խմեք դատարկ ստամոքսին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս